Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դավիթ Սանասարյանի գործին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է այն քննարկումներին, որ ծավալվում են լիազորությունները ժամանակավոր դադարեցված՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ եզրակացությունը մեկն է՝ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։

«Նույնիսկ քաղաքացիական ակտիվիստների ու քաղաքական գործիչների համար «ախպերությունը» մնում է աշխարհընկալման հիմնական բանաձեւ։ Թքած ճշմարտության եւ ճշմարտության շահերի վրա, թքած հեղափոխության ու նրա արժեքների վրա։ Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։ Ընդդիմադիր լինի թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական։ Ով սա դեռ չի հասկացել, թող մնա ուրեմն սերժանտական նոստալգիայի անուրջներում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ օրենքը կրկնակի խիստ է լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կանգնել են ժողովրդի առաջ ու խոսել օրինականությունից ու արդարությունից, «բեսպրեդել»-ի ու հովանավորչության անթույլատրելիությունից։

«Ու եթե անցել են իրենց գծած գիծը, նրանց մեղադրանքը միայն քրեական օրենսգրքով չի լինելու, նրանց մեղադրանքը լինելու է ժողովրդին դավաճանելու տրամաբանությամբ։ Սա ասում եմ՝ առանց որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու։ Թողեք նորմալ քննություն ընթանա։ Եթե դուք չթողնեք, ես դա կապահովեմ։ Օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակներում»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու մասին Հերթով բացահայտվում են իրական հակահեղափոխական ուժերը ԵԽԽՎ դիտորդները մտահոգություն են հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի վերաբերյալ Կոտայքի մարզում հաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել է կնոջը. կինը մահացել է. մանրամասներ Մանրի «ժուլիկություններից»՝ «պատահական» զուգադիպություն Եղանակը Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան Գործողության մեջ են դրվել 2000-ականների սկզբից դրված ռումբերը. Արման Բաբաջանյան Հնի ու նորի բախումից առաջացող էներգիան անհետ չի կորի Հայտնաբերվել է սահմանված նորմերին չհամապատասխանող աղ, որը ներկրվում է Իրանից. ՍԱՊԾ Սերգո Երիցյանի դատավոր որդին խորհուրդ է տալիս վախի դեմ «չիշիկ խմել» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Ար­գե­լա­փա­կել են գլխա­վոր դա­տա­խա­զու­թյան և Վճռա­բեկ դա­տա­րա­նի շեն­քե­րի բո­լոր մուտ­քե­րը Ճանապարհները հերթով քանդվում են. «Փաստ» Դատավոր Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տալիս Ազատվել է Հայաստանից տրված ցուցումով. «Փաստ» Վաղը ԱԺ–ն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում Փաշինյանի կոչով դատարանների շենքերի շրջափակման հարցն է Հայտարարության տեքստը էապես փոխվել է. «Փաստ» Կառավարությունը ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով (վիդեո) ... Եթե ձեզ զրպարտել կամ վիրավորել են ԱԺ 6 պատգամավորներ այսօր մեկնում են Նուր-Սուլթան
website by Sargssyan