Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում

Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը՝ օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում:  

Այս մասին տեղեկացրին խաղերի կազմկոմիտեից:  Օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում տեղի կունենան համահայկական ամառային 7-րդ խաղերը: Այս տարի կնշվի խաղերի 20-ամյակը: Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը Արցախում է: Ստեղծագործական խումը տեղում է ճշտում անելիքները: Իշխան Զաքարյանի խոսքով՝ ամառային խաղերը կանցնեն բարձ մակարդակով: Դրանք Արցախում անցկացնելու առաջարկը կոմիտեն ընդունել է միաձայն:

«Արցախում անցկացնելն ունի նաև այն նշանակությունը, որ համահայկական խաղերի նշանաբանը՝ «Հայաստան, Արցախ, Սփյուռք» եռամիասնությամբ, սպորտի միջոցով միասնականությամբ, համերաշխությամբ սիրո գաղափարների տարածումն է, թևածումը ամբողջ համայն հայության շրջանում», -ասում է կոմիտեի նախագահը:

Խաղերի գլխավոր մրցավարը Դերենիկ Գաբրիելյանն է: «Ինձ բախտ է վիճակվել շատ մրցումներում լինել գլխավոր մրցավար: Եվ աշխարհի առաջնությունների և Եվրոպայի, եղել եմ օլիմպիական խաղերի լավագույն մրցավար, բայց ես համարում եմ, որ իմ այս տարիքում ամենամեծ պատիվն է ինձ համար այստեղ լինել գլխավոր մրցավար իմ հայրենիքում՝ Արցախում» - ասում է Գաբրիելյանը:

«Կարծում եմ ոչ միայն համահայկական խաղերի առումով, այլ ընդհանրապես, ցանկացած միջոցառում, ցանկացած ծրագիր, ցանկացած խնդիր լուծելու, քննարկելու, անելու առումով մենք ամենևին առաջնահերթ չպիտի համարենք պայմանները: Առաջնահերթ պիտի համարենք գաղափարը, ցանկությունը, տրամադրվածությունը, բոլորիս կողմից միահամուռ աշխատանքը: Այդ դեպքում մենք կունենանք շատ լավ արդյունք», - ընդգծում է Իշխան Զաքարյանը:

Համահայկական ամառային խաղերին կմասնակցեն սփյուռքի ավելի քան 35 քաղաքների ներկայացուցիչներ: 17 մարզաձևից 12-ի մրցումները նախատեսում են անցկացնել Արցախում: Մինչ այդ կկահավորեն դահլիճներն ու մարզահրապարակները:

Աշտարակի ոստիկանները հանգստի գոտուց բերման են ենթարկել երիտասարդների (տեսանյութ) Կառավարությունը կքննարկի մարտի 1-2-ի իրադարձություններից տուժած անձանց աջակցության չափը Որդին նկուղից 10.000.000 դրամ և 4.500 դոլար է գողացել ՌԴ սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը, ջուրն ինքնամաքրվում է Արթուր Վանեցյանի հանձնարարականով խորհրդակցություն է անցկացվել Համայնքների սեփական եկամուտների հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 մլն դրամով. Սուրեն Պապիկյան Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Նոր մանրամասներ երեկ Աբովյանում տեղի ունեցած սպանությունից. 34-ամյա տղամարդը մահացել է կրակոցից Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլրդ դրամ Այսօր ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում. Նիկոլ Փաշինյան Միջոցներ են ձեռնարկվում Ծիծեռնակաբերդի անտառում հրդեհի մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի պատժամիջոցների որոշմանը Մեր Հայաստանը, որը կեցցե՛ որ վաղը պիտի գար ու պարզվեց՝ դեռ չի եկել․ Ազոյանը՝ Փաշինյանին Արմեն Գրիգորյանը կմեկնի Ստեփանակերտ Սկանդալային պաշտոնյան ազատվել է աշխատանքից Հաղորդում տված Վահե Փարազյանը չեչենների հետ միասին հայի է առեւանգել «Սանիթեք» Երևանի քաղաքապետարան փոխհրաձգությունը երկար չի տևի Ավելի լավ է ոչինչ չանել, քան ոչնչացնել տասնամյակներով կառուցածը․ Շարմազանով
Խոյերը ստիպված կլինեն համակերպվել հանգամանքների հետ․ հուլիսի 17-ի աստղագուշակը Բացառիկ և անհավանական դեպք. Կոմայի մեջ գտնվող կինը առողջ երեխա է ունեցել Օրիգինալ տարազային կերպարով Նազենի Հովհաննիսյանը՝ Սոֆի Դևոյանի 70-ամյակին նվիրված համերգին «Մազերս Երկարացնեմ, Դաջվածքներս Ջնջեմ, Դառնամ Լավ Աղջիկ, Ամուսնանամ և Նստեմ Տանը»․ Անի Երանյանը՝ Ոճախոխության և Մովսես Ե... Այս բնական միջոցի օգնությամբ խնամեք վնասված և ներկված մազերը Իմացեք՝ ձեր ականջներն ինչ են ասում ձեր մասին Նա 7 կգ կորցրեց 10 օրում այս բաղադրատոմսի շնորհիվ Միսս Աշխարհի Արմենիա գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեց Լիանա Ոսկերչյանը 20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա Հոգեբանական թեստ. Ձեր մազերի երկարության չափը դուք պատահական չեք ընտրում. Այն խոսում է ձեր ներաշխարհի մասին
website by Sargssyan