ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին
ՀասարակությունՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ապրիլի 20-ին ընդունել է ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի մի խումբ անդամների: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Վալերի Օսիպյանը շնորհակալություն է հայտնել սերտ ու արդյունավետ համագործակցության համար: Նա նշել է, որ շուտով կլրանա խորհրդի կազմավորման 1 տարին, ու թեև կարճ ժամանակահատված է, սակայն արդեն շոշափելի են հասարակական խորհրդի կատարած աշխատանքն ու արդյունքները:
Վալերի Օսիպյանն ակտիվ հասարակական աշխատանքի, ոստիկանություն- հասարակություն կապն ամրապնդելու, ոստիկանության համակարգում մարդու իրավունքների հարցերի շուրջ կատարած անաչառ և անկողմնակալ հրապարակախոսական ու վերլուծական աշխատանքի համար հասարակական խորհրդի 13 անդամներին պարգևատրել է պատվոգրերով:
ՀՀ ոստիկանության պետը, շնորհավորելով պարգևատրվածներին, հույս է հայտնել է, որ համատեղ աշխատանքն ավելի դրական դինամիկա կստանա, ինչի հիմնական նպատակը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումն է: