Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է
ՀասարակությունԻԴԵԱԼ համակարգը փոքրիկ տոն էր կազմակերպել Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի մանկապարտեզի փոքրիկների համար Գիտակցելով իր մեծ պատասխանատվությունը սեփական երկրի հանդեպ, կարևորելով մարզերի զարգացումը՝ ԻԴԵԱԼ համակարգը ուրախ ու գարնանային տոն էր կազմակերպել սահմանամերձ Պառավաքար գյուղի մանկապարտեզի երեխաների համար:
Ապրիլի 20-ին,բազմաթիվ նվերներով և ուրախ տրամադրությամբ,փոքրիկներին այցելության էին գնացել #ԻԴԵԱԼիստները՝ տանելով գարնան ուրախ շունչն ու տրամադրությունը: Հյուր էին եկել նաև Միկի Մաուսն ու ուրախ ծաղրածուն:
Ուրախ մթնոլորտ, բազմաթիվ ժպտացող ու գոհունակ դեմքեր և, ամենակարևորը, փայլող բազմաթիվ փոքրիկ աչքեր՝ լի ուրախությամբ և երջանկությամբ:
Պարեցին, երգեցին, խաղացին տարբեր հետաքրքիր խաղեր ու ստացան գեղեցիկ նվերներ՝ խաղալիքներ, քաղցրավենիք, գրենական պիտույքներ:
-Հաճելի է գիտակցել, որ մենք մեր փոքրիկ ներդրումն ունենք յուրաքանչյուր երեխայի անհոգ մանկության ապահովման գործում,- նշեց ԻԴԵԱԼ համակարգի աշխատակիցը: