Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհավորանքի մեջ ասված է.

«Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, մեր ժողովրդի բարեկամներին, Սուրբ Զատիկը նշող բոլոր քրիստոնյաներին, այս օրերին Հայաստանում գտնվող հյուրերին:

Այս օրը քրիստոնյա աշխարհի կողմից նշվում է առանձնահատուկ հանդիսավորությամբ եւ սիրով, առավել եւս մեր ժողովրդի պարագայում: Որպես քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած երկիր՝ քրիստոնեական հավատն արդեն բազում դարեր խորն ու ամուր նստած է հայ հողի, հայ մարդու, մեր ինքնագիտակցության մեջ:

Իր նշանակությամբ եւ ընդգրկումով Սուրբ Հարության խորհուրդն ավելին է, քան եկեղեցական տոնը: Այն յուրովի է համախմբում մեզ, ոգեւորում եւ զորացնում բոլորիս, վերածնում, նորոգում եւ ամրապնդում հավատը սեփական ուժերի հանդեպ, նոր հույսեր պարգեւում վաղվա օրվա հանդեպ:

Այս տոնը նաեւ յուրատեսակ կոչ է՝ լինել ավելի միասնական ու համախմբված, ավելի հեռատես, հաստատակամ, հանդուրժող, հատկապես որ աշխարհն այսօր լի է անկայուն եւ մտահոգիչ իրադարձություններով:

Մաղթում եմ, որ Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը լուսավորի ու նոր ավյունով լցնի մեզնից յուրաքանչյուրի սիրտը, մղի նոր ու բարի գործերի՝ հանուն Հայաստանի եւ մեր ժողովրդի:

Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի». Նիկոլ Փաշինյան ԵԱ. Անհաջող եզրափակիչներ՝ հայ սամբիստների համար Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հայտարարությամբ՝ «դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին» Ալավերդու պետական քոլեջի 13 դասախոս ազատվել է աշխատանքից․ տնօրենի դեմ բողոքը շարունակվում է Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ Առաջարկում եմ վերջ տալ Վրաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում․առաջադրվել է նաև Սաակաշվիլիի կինը Ամեն մեկը՝ իր կարևոր դիրքում Օպերայի շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել Դասեր չենք քաղում Կիևյան կամրջի վրա բախվել են ВАЗ 21099-ը և Mitsubishi-ին. կան վիրավորներ Մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է. նախագահ Արմեն Սարգսյանը Նուր- Սուլթանում հանդիպել է հայ համայնքի հետ Այսօր Սուրբ խաչի երևման տոնն է Նիկոլ Փաշինյանը տեսակցել է վիրավոր զինծառայողներին (լուսանկարներ) Խոստացավ, բայց ... Նախագահ Բակո Սահակյանը երբեք չի ասում, թե ինչ է անում այս կամ այն մարդու համար Հարգանքի տուրք Պոնտոսի հույների զոհերի հիշատակին Պարոն մարզպետ Դուք պատկերացնո՞ւմ եք քանի՞ միլլիոն դոլլարի ծրագիր եք կասեցրել Գալիքի բախտորոշ բաշխումը Շիրակի մարզում իրականացվել է ոստիկակական «Ջութակ» օպերացիան․ կան բերման ենթարկվածներ
Տեսանյութ․սա իսկական հրաշք է․տեսեք,թե ինչպես ինչպես է դեռ չծնված փոքրիկը երաժշտության ներքո մոր որովայնում պարում «Удивительные люди». հրազդանցի «ժամացույց-տղան» զարմացրել է ռուսական շոուի ժյուրիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է 12-ամյա պերուացի տղան տնային առաջադրանքները կատարում փողոցային լույսի ներքո տանը էլեկտրական... 2 տարեկան մանչուկը երեկույթի ժամանակ լսելով Էլվիս Փրեսլիի իր սիրած երգը սկսեց պարել. Անհնար է չվարակվել նրա էներգիայով Այս ամռան 4 ամենանորաձև աքսեսուարները (Photo) Հորոսկոպի 3 զույգ, ովքեր ստեղծված են իրար համար Ամուսնու կողքը նման տեսքով կանգնելուց առաջ, Հռիփսիմե Հակոբյանն իրեն հայելու մեջ նայե՞լ է (լուսանկար) Թարխունի օգտակար և անչափ կարևոր հատկությունները Սպիտակ հագուստը, հատկապես գուլպաները, լվանալուց հետո կդառնան ձյունաճերմակ, եթե օգտվեք այս միջոցից Հորոսկոպի այս 4 նշաններն իրենց ամեն ինչում լավագույնն են համարում
website by Sargssyan