ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ОбществоՓակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար (Գեղարքունիքի մարզի կողմից):
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում և Բերդ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
Շինարարական աշխատանքներ են ընթանում 2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 20-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար: