26-ամյա Անժելիկա Կենովան ինքն իրեն այնքան գեղեցիկ է համարում, որ վախենում է տանից դուրս գալ: Ծնողներընույնպես անհանգստանում են, որ իրենց «վերերկրային գեղեցկուհուն» կգողանան, և ուշադիր հետևում են իրենց գանձին:
Աղջիկը շատ նման է բարբի տիկնիկի: Անժելիկան հավատացնում է, որ երբեք ոչ մի վիրաբուժական միջամտության չի ենթարկվել և այս գեղեցկությունը բնական է:
Ծնորղները փոքրուց նրան երես են տվել և հավատացրել, որ նա իսկական արքայադուստր է: Նրան հեռու են պահել բոլոր խնդիրներից և այժմ աղջիկն ընդհանրապես ինքնուրույն չի կարող ապրել, կենցաղային ոչ մի հմտություն չունի:
«Ես իսկական տիկնիկ եմ» ասում է աղջիկը:
Ծնողները նրան ստիպում են սպորտով զբաղվել, որ կարաողանա իսկապես նման լինել բարբիի: Բայց աղջիկն իրականում ձգտում է դուրս պրծնել այդ «ոսկե վանդակից»:
Այժմ Անժելիկան 26 տարեկան է և երազում է սեփական տուն ունենալ, որ ինքնուրույն ապրի:
Ահա թե ինչպիսին է այս «տիկնիկը»