Որպես կանոն, խռմփոցով տառապող կանանց մոտ, այս գործընթացը սկսում է 50 տարեկանից հետո։ Սակայն լինում են դեպքեր, երբ քնած ժամանակ շնչառության տհաճ ձայները սկսվում են նաև երիտասարդ տարիքում։ Ինքնին գործընթացը վկայում է սրտանոթային համակարգի խնդիրների մասին։ Որպեսզի ազատվեք այս տհաճությունից, բժիշկները խորհուրդ են տալիս առաջին հերթին ազատվել ավելորդ քաշից, թողնել ծխելը և օգտագործել սպիրտային խմիչքներ։
Ընդհանուր առմամբ գոյություն ունի խռմփոցը բուժելու 100-ից ավել տեսակներ,սակայն դրանցից ոչ մեկը չի կարելի կիրառել առանց հատուկ մասնագետների հետ խորհրդակցության և նրանց մասնագիտական միջամտության։ Եթե քնի ընթացքում շնչառության տհաճ ձայները առաջացել են քթի հետ կապված թերությունների պատճառով, ապա վիրաբուժական միջամտությունների դիմելու փոխարեն, դուք կարող եք օգտագործել հատուկ բժշկական պլաստիրներ կամ քնի համար նախատեսված ատամների սարքեր, որոնք վաճառվում են դեղատներում։