Թթու դրած սխտորը հրաշալի նախուտեստ է, որը տարբեր առիթներով կարող է բազմազան դարձնել ձեր սեղանը:
Անհրաժեշտ է ընդամենը 20 րոպե նախապատրաստական աշխատանքի համար և 2 րոպե` պատրաստելու:
Կես լիտրանոց բանկայի համար անհրաժեշտ է.
Բաղադրիչներ
- 4-6 գլուխ սխտոր
- 3 չորացրած կարմիր չիլի
- 1 բաժակ բրնձի քացախ
- 1 թեյի գդալ մանր ծովի աղ
- 1 թեյի գդալ շաքարավազ
Պատրաստման եղանակը
1. Կաթսայում ջուրը եռացրեք: Այդ ընթացքում քանդեք սխտորի գլուխները: Նետեք պճեղները եռացող ջրի մեջ և թողեք բառացիորեն 30 վայրկյան:
2. Դատարկեք ջուրը և սառեցրեք սխտորը սառը ջրի տակ: Հիմա կարող եք հեշտ ու արագ մաքրել դրանք:
3. Սխտորը լցրեք կեսլիտրանոց բանկայի մեջ, ավելացրեք չորացած չիլի պղպեղը:
4. Քացախին ավելացրեք շաքարավազը և աղը, լավ խառնեք, այնպես որ բոլոր բյուրեղիկները լուծվեն: Այս մարինադը լցրեք սխտորի վրա:
5. Փակեք բանկան կափարիչով ու դրեք սառնարանը 1 ամսով:
Այդ ընթացքում սխտորն անհավանական համեղ ու բուրավետ կդառնա: Այս վիճակում կարելի է օգտագործել ու սառը տեղում պահպանել ամբողջ 1 տարի: