Տատիկս ինձ ցույց է տվել փքաբլիթների իրական բաղադրատոմսը. այս պոնչիկներից համեղը դեռ չկա
LifestyleՊոնչիկները շատ համեղ քաղցրավենիքներ են: Իհարկե, պոնչիկներն ամենաառողջարարը չեն, սակայն շատ համեղ ու հագեցնող են:
Իսկական դասական պոնչիկները պատրաստում են թթխմորից և թավայում տապակում են: Առաջարկում եմ ձեզ մանկության համ հիշեցնող, ամենահամեղ պոնչիկի բաղադրատոմսը:
Ահա թե ձեզ ինչ է անհրաժեշտ.
- 500 մլ կաթ
- 2 հավկիթ
- 125 գ կարագ/մարգարին
- 2 ճ/գ շաքարավազ
- 1,5 թ/գ աղ
- 11 գ թթխմոր
- 0,5լ տաք ջուր
- վանիլին
- ալյուր
Պատրաստման եղանակը
Կաթը խառնեք ջրի հետ և մի փոքր տաքացրեք: Տաք կաթին ավելացրեք շաքարավազը և թթխմորը:
Խառնեք ամեն ինչ և թողեք, որ 15 րոպե հանգստանա:
Ավելացրեք հավկիթը, հետո՝ աղը ու վանիլինը, զանգվածը լավ հարել:
Սկսեք աստիճանաբար ավելացնել ալյուրը և լավ խառնեք:
Թանձր մասսան լցրեք ամանի մեջ: Խմորը պետք է միջին լինի՝ ո՛չ շատ թույլ, ո՛չ շատ թանձր:
Խմորը փակեք և թողեք տաք վայրում, որպեսզի 1-1,5 ժամ հանգստանա: Այն երկու անգամ կմեծանա:
Բացեք խմորը և ձևավորեք պոնչիկները:
Թավան տաքացրեք, ավելացրեք ձեթը:
Պոնչիկները երկու կողմից տապակեք: Դրանք պետք է ունենան ոսկեգույն տեսք: Տապակելուց հետո տեղադրեք անձեռոցիկների վրա:
Բարի ախորժակ: