Սուդանի բողոքավոր ուժերը հայտարարել են Ռազմական խորհրդի հետ բանակցություններ սկսելու մասին․ Sky

Սուդանի առաջատար բողոքավոր ուժերը հայտարարել են շաբաթ օրը ժամանակավոր Ռազմական խորհրդի հետ բանակցություններ սկսելու մասին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Sky News Arabia-ին։

Ինչպես տեղեկացվում է, այսօր Հարթումում հրավիրված մամուլի ասուլիսում «Ազատության եւ փոփոխությունների համար» դաշինքի առաջնորդները հայտարարել են, որ տվյալ փուլում իրենք դեմ չեն զինվորականների կողմից ձեւավորած պետական կառավարման կառույցի գործունեությանը։

Sudan Times-ը հայտնում է, որ Ռազմական խորհուրդը դաշինքին հանդիպման է կանչել տեղական ժամանակով 20։00-ին։

Սուդանում երկարատեւ ծանր տնտեսական պայմանների հետեւանքով բանակը ապրիլի 11-ին տապալել էր նախագահ Օմար Ալ Բաշիրի իշխանությունը եւ երկրի կառավարումը վերցրել իր ձեռքը՝ ստեղծելով անցումային Ռազամական խորհուրդ։ Չորեքշաբթի օրը Արհմիությունների ասոցիացիան, որը բողոքի շարժման հիմնական ուժերից մեկն է, խորհրդին էր ներկայացրել պետության կառավարման իր ծրագիրը։

Մասնավորապես, առաջարկվում էր ստեղծել հեղափոխական ուժերի 9 ներկայացուցիչներից բաղկացած քաղաքացիական (նախագահական) խորհուրդ, որը կկատարի երկրի ղեկավարի գործառույթները։ Այդ մարմինը, ըստ առաջարկվող ծրագրի, կստանա կառավարություն, խորհրդարան ձեւավորելու, Գերագույն դատարանի նախագահ նշանակելու, արտակարգ դրություն սահմանելու, միջազգային համաձայնագրեր կնքելու իրավասություններ։

Պարետի որոշմամբ՝ արգելվել է ևս 104 տնտեսվարողի գործունեություն Ֆուտբոլային 9 ակումբ տուգանվել է 2-ական միլիոն դրամով. ՀՖՖ Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փուլում դա որևէ կապ չունի. բժիշկ Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը հրապարակել է որոշումը Հիմա «կորոնավիրուսային հակահեղափոխության» ժամանակն է. Արմեն Աշոտյան Արթուր Վանեցյանը հաստատեց. ինքը Հռոմում հանդիպել է Միքայել Մինասյանի հետ Հրազդանի 36-ամյա բնակիչը դանակահարել է 27-ամյա երիտասարդին (տեսանյութ) Մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կյանքը թանկ է, վրացական հրաշքը հայկականացնելու ժամանակ կա Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Հաղորդավարն ուղիղ եթերում հայտարարեց. Հ1-ում կորոնավիրուսով վարակման դեպք կա Զիդանը խախտել է ինքնամեկուսացման կանոնները՝ հեռանալով Մադրիդից․ Sport.es Էլեկտրալարերի վթարի պատճառով Դիլիջանի թունելը կիսով չափ լուսավորված չէ. ՏԿԵՆ Հուշագիրը ստորագրվեց․ Բաբայանը կնշանակվի՞ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Կորոնավիրուսը բացահայտեց, որ մեր իշխանությունը ունակ չէ որոշումներ կայացնել. Արմեն Աշոտյան «Սա դերասանություն է. Հայաստանում ոչ մի մարդ չի մահացել կորոնավիրուսից». Տեր Սահակ քահանան փաստեր է ներկայացնում (տեսանյութ) «Եթե չեն դիահերձում, ինչպես են պարզում, թե կոնկրետ ինչից է մահացել մարդը» «Հեղափոխակարգ խորամանկ , բայց պրիմիտիվ աղվեսների» վերնախավը նախընտրեց պոպուլիզմը, որը համեմվեց քարոզչական, քաղաքական և ֆինանսական համադրություններով, խորամանկությամբ և ստերի մեծ չափաբաժնով․ Վլադիմիր Մարտիրոսյան Ժամանակին բավականին մենաշնորհային էր բանանի շուկան․ ի՞նչ պատկեր է այսօր․ Ալեքսեյ Սանդիկով (տեսանյութ) «Չե՞ք ամաչում». վրացի պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին
website by Sargssyan