Շատ մարդիկ լոգանք են ընդունում այն ժամանակ, երբ դրա կարիքը զգում են, մյուսները գերադասում են լոգանք ընդունել քնելուց առաջ, կան նաև այնպիսիները, որոնք կարծում են, որ լոգանք պետք է ընդունել արթնանալուց հետո:
Հարց է ծագում, արդյոք կա՞ տարբերություն առավոտյան և երեկոյան լոգանք ընդունելու մեջ:
Պարզվում է, որ կա, ընդ որում, նշանակալի: Այն արտացոլվում է ձեր մաշկի վրա, առողջության վրա և կյանքի ռիթմի վրա: Եթե ասվածը զարմանք առաջացրեց, ապա կպարզաբանենք և դուք որոշեք թե երբ է պետք լոգանք ընունել;
Երե մաշկը չոր է, ապա լավ է լոգանք ընդունել երեկոյան, որովհետև առավոտյան լոգանք ընունելուց հետո մաշկն ավելի չոր է դառնում, ինչն այնքան էլ ցանկալի չէ:
Եթե դուք յուղոտ մաշկ ունեք, ապա ցանկալի կլինի լոգանք ընունել առավոտյան, քանի որ դա կչորացնի մաշկը և օրվա ընթացքում մաշկը չի փայլի:
Եթե դուք տառապում եք անքնությամբ, ապա խորհուրդ չի տրվում քնելուց առաջ լոգանք ընդունել: Բանն այն է, որ տաք ջուրը նպաստում է նրան, որ ջերմաստիճանը բարձրանում է, և մարդը առույգ է դառնում և իրեն թարմ է զգում:
Նրանք ովքեր առավոտյան դժվար են արթնանում, լոգանքը կօգնի շատ արագ «խելքի գալ»: և