Ինքնասպանություն գործած Պերուի նախկին նախագահը մահվանից առաջ գրություն է թողել

Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպանությունից առաջ գրություն է թողել, որում նա գրել է, որ ինքնասպան է եղել իր քաղաքական թշնամիների նվաստացումներից խուսափելու համար, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ այս շաբաթ Գարսիան կրակել էր ինքն իր գլխին կաշառակերության մեջ մեղադրանքով ձերբակալման փորձի ժամանակ: Նախքան ինքնասպանությունը Գարսիան բազմիցս հերքում էր կռուպցիայի մեջ մեղադրանքները:

«Я не буду унижаться. Я видел, как других выставляли напоказ в наручниках, и влачили жалкое «Ես չեմ նվաստանա: Ես տեսել եմ ինչպես են մյուսներին ցուցադրում ձեռնաշղթաներով, սակայն Ալան Գարսիան չի հանդուրժի այդ անարդարությունը: Այդ իսկ պատճառով ես կթողնեմ իմ երեխաներին իմ որոշումների արժանապատվությունը, իմ ընկերներին՝ իմ հպարտությանն ու իմ թշնամիներին՝ իմ դին՝ ի նշան նրանց նկատմամբ իմ արհավիրքի»,-ասվում է գրության մեջ, որն ընթերցել է Գարսիայի դուստրը:

 «Ես տեսել եմ՝ ինչպես է այդ գործընթացն օգտագործվում նվաստացնելու, ոչ թե ճշմարտությունը փնտրելու համար»,-գրել է Գարսիան նամակում, որն ընթերցվել էր նրա ընկերների եւ հազարավոր համախոհների համար:

Նախագահ Մարտին Վիսկարան, ում վարչակազմը հետեւում էր հետաքննությանը, առաջարկել է Գարսիայի ընտանիքին կազմակերպել պետական հուղարկավորություն, սակայն Գարսիայի ընտանիքը մերժել է այդ առաջարկը՝ նախընտրություն տալով մասնավոր միջոցառում նախկին նախագահի ընկերների եւ դաշնակիցների հետ:

Գարսիայի ինքնասպանությունը, հավանաբար, սեպ է Վիսկարայի կառավարության եւ Պերուի Կոնգրեսում աջ ընդդիմության միջեւ, որոնց մեծամասնությունը նախկին նախագահի դաշնակիցներն էին:

Անցած տարվա նոյեմբերին դատարանն արգելել էր Գարսիային հեռանալ երկրից 18 ամիսների ընթացքում: Ըստ հետաքննության՝ քաղաքական գործիչը կարող էր ստանալ 100 հազար դոլար Odebrecht-ից ընկերության համար շահավետ պայմանագրեր ստանալու մեջ աջակցություն տրամադրելու համար: Պետության նախկին ղեկավարը հերքում էր իր մեղքը:

Ալան Գարսին ընտրվել էր որպես Պերուի նախագահ երկու անգամ՝ 1985-1990 թթ. եւ 2006-2011թթ.:

Նրա կառավարումը ձախողվել էր ինֆլյացիայի աճի եւ զինված խմբավորումների ակտիվացման պատճառով:

1992 թվականին կոռուպցիայի մեջ մեղադրանքների առնչությամբ Գարսիան ստիպված մեկնել էր Կոլումբիա, որտեղ ապրել էր մինչեւ 2001 թվականը: Այնուհետեւ նա վերադարձել էր Պերու եւ գլխավորել խորհրդարանական ընդդիմությունը:

2006 թվականին սոցիալ-դեմոկրատ Ալան Գարսիան հաղթել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 53 տոկոսը:

2018 թվականի նոյեմբերին Ալան Գարսիան, երբ կաշառակերության մեղադրանքով նրան արգելել էին լքել երկիրը, ապաստան էր հայցել Ուրուգվայի դեսպանատանը, սակայն դեկտեմբերի 3-ին Ուրուգվայը մերժել էր նրան այդ հարցում:

«Էյբար» - «Բարսելոնա»՝ 2:2. Մեսիի դուբլը 1 րոպեում (տեսանյութ) «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի». Նիկոլ Փաշինյան ԵԱ. Անհաջող եզրափակիչներ՝ հայ սամբիստների համար Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հայտարարությամբ՝ «դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին» Ալավերդու պետական քոլեջի 13 դասախոս ազատվել է աշխատանքից․ տնօրենի դեմ բողոքը շարունակվում է Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ Առաջարկում եմ վերջ տալ Վրաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում․առաջադրվել է նաև Սաակաշվիլիի կինը Ամեն մեկը՝ իր կարևոր դիրքում Օպերայի շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել Դասեր չենք քաղում Կիևյան կամրջի վրա բախվել են ВАЗ 21099-ը և Mitsubishi-ին. կան վիրավորներ Մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է. նախագահ Արմեն Սարգսյանը Նուր- Սուլթանում հանդիպել է հայ համայնքի հետ Այսօր Սուրբ խաչի երևման տոնն է Նիկոլ Փաշինյանը տեսակցել է վիրավոր զինծառայողներին (լուսանկարներ) Խոստացավ, բայց ... Նախագահ Բակո Սահակյանը երբեք չի ասում, թե ինչ է անում այս կամ այն մարդու համար Հարգանքի տուրք Պոնտոսի հույների զոհերի հիշատակին Պարոն մարզպետ Դուք պատկերացնո՞ւմ եք քանի՞ միլլիոն դոլլարի ծրագիր եք կասեցրել Գալիքի բախտորոշ բաշխումը
Այս կինը հիասքանչ սալսա է պարում հղիության 35-րդ շաբաթում․ Դիտելով տեսանյութը՝ դուք կստանաք դրական էներգիայի մեծ պաշար Տեսանյութ․սա իսկական հրաշք է․տեսեք,թե ինչպես ինչպես է դեռ չծնված փոքրիկը երաժշտության ներքո մոր որովայնում պարում «Удивительные люди». հրազդանցի «ժամացույց-տղան» զարմացրել է ռուսական շոուի ժյուրիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է 12-ամյա պերուացի տղան տնային առաջադրանքները կատարում փողոցային լույսի ներքո տանը էլեկտրական... 2 տարեկան մանչուկը երեկույթի ժամանակ լսելով Էլվիս Փրեսլիի իր սիրած երգը սկսեց պարել. Անհնար է չվարակվել նրա էներգիայով Այս ամռան 4 ամենանորաձև աքսեսուարները (Photo) Հորոսկոպի 3 զույգ, ովքեր ստեղծված են իրար համար Ամուսնու կողքը նման տեսքով կանգնելուց առաջ, Հռիփսիմե Հակոբյանն իրեն հայելու մեջ նայե՞լ է (լուսանկար) Թարխունի օգտակար և անչափ կարևոր հատկությունները Սպիտակ հագուստը, հատկապես գուլպաները, լվանալուց հետո կդառնան ձյունաճերմակ, եթե օգտվեք այս միջոցից
website by Sargssyan