Իրաքի դատարանը չորս տղամարդկանց դատապարտել է մահապատժի ԻՊ-ում անդամության համար
SocietyԻրաքի դատարանը չորս տղամարդկանց դատապարտել է մահապատժի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու եւ Իրաքում ու Սիրիայում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար, հաղորդում է Reuters-ը:
Բաղդադի քրեական դատարանը մեղավոր է ճանաչել նրանց ԻՊ-ին միանալու եւ «Իրաքում ու Սիրիայում խաղաղությունն ու կայությունը վտանգելու նպատակով անմեղ քաղաքացիների դեմ հանցավոր գործողություններ իրականացնելու մեջ»:
Դատարանում աղբյուրը հայտնել է, որ չորս տղամարդիկ ազգությամբ իրաքցի էին: