Կաթնաշոռը ամենաօգտակար կաթնամթերքներից է: Այն դրական ազդեցություն է գործում մարդու առողջության վրա;
Կաթնաշոռը շատ օգտակար է երեխաներին: Կարևոր դեր է խաղում ոսկրային համակարգի, հոդերի և ատամների ձևավորման մեջ: Կաթնաշոռը օգտակար է նաև երեխաների մոտ մարսողական համակարգի, թոքերի, սիրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում:
Կաթնաշոռը պարունակում է ֆոսֆոր և կլացիում: Կաթնաշոռը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց, և օժտված է բարձր սննդային արժեքով:
Կաթնաշոռը նպաստում է արյան մեջ հեմոգլոբինի ձևավորմանը:
Կաթնաշոռի կանոնավոր օգտագործումը կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը:
Կաթնաշոռը կանխում է սակավարյունությունը:
Կաթնաշոռի օգտակար նյութերը կանխում են ճարպակալումը:
Կաթնաշոռը կիրառվում է նաև վերքերի և այրվածքների բուժման դեպքում, անհրաժեշտ է կաթնաշոռ դնել վնասված տեղում կամ կաթնաշոռով կոմպրեսներ անել:
Այնուամենայնիվ կաթնաշոռի օգտագործման դեպքում պետք է զգույշ լինել:
Նախ, պետք է օգտագործել թարմ կաթնաշոռ, այլապես այն կորցնում է իր օգտակարությունը:
Երկրորդ, աշխատեք օգտագործել քիչ յուղայնությամբ կաթնաշոռ:
Երրորդ, խորհուրդ չի տրվում օրական 200 գրամից ավել կաթնաշոռ օգտագործել: