«Նեգրի ժպիտ» թխվածքը շատերն են սիրում ու պատրաստում: Ես այն պատրաստում եմ այս բաղադրատոմսով
Բաղադրիչներ
Խմորի համար
6 ձվի դեղնուց
1 բաժակ շաքարավազ
150 գ կարագ
0,5 բաժակ կաթ
1 թ. գդալ սոդա
1,5 բաժակ ալյուր
2 ճաշի գդալ կակաո
Բեզեի համար
6 ձվի պիտակուց
1 բաժակ շաքարավազ
Գլազուրի համար
1 բաժակ շաքարավազ
4 ճ գդալ կակաո
4 ճաշի գդալ կաթ կամ ջուր
70 գ կարագ
Պատրաստման եղանակը
Դեղնուցները հարել շաքարավազի հետ, ավելացնել փափկացրած կարագը, կաթը, շարունակել հարել, ավելացնել սոդան: 3-4 րոպե լավ հարել և ավելացնել ալյուրը, այնուհետև կակաոն:
Եփել 30 ր 180 աստիճանում, պատրաստ լինելը ստուգել լուցկու հատիկի կամ չոփիկի օգնությամբ:
Մինչ խմորը եփվի այդ ընթացքում պատրաստել բեզեն:
Սպիտակուցները լավ հարել, որ ստացվի պինդ զանգված, աստիճանաբար ավելացնել շաքարավազը:
Բեզեն հավասարապես լցնել եփված խմորի վրա և կրկին դնել ջեռոցը; Երբ բեզեն սկսի թեթևակի վարդագունել, ջեռոցից դուրս բերել, թողնել սառչի և վրան լցնել գլազուր:
Գլազուրը պատրաստելու համար կակաոն, շաքարավազը և կաթը լավ խառնել, դնել կրակին, հենց սկսի եռալ վերցնել կրակից և տաք վիճակում ավելացնել կարագը ու լավ խառնել, որ կարագը լիովին հալվի: Պատրաստի գլազուրը լցնել բեզեի վրա և թողնել սառչի: Այնուհետև դնել սառնարանը 2 ժամով: