Հավանաբար շատերը կհաստատեն, որ սպիտակ գուլպաները և ընդհանրապես սպիտակ հագուստը լվանալուց հետո խամրում են և մեծ գլխացավանք է դրանց ճերմակությունը վերականգնելը: Դա հատկապես վերաբերում է մանկական հագուստին: Կարելի է օգտագործել սպիտակեցնող միջոցներ, սակայն դրանք իրենցից ներկայացնում են ուժեղ քիմիական նյութեր և այնքան էլ անվնաս չեն:
Սպիտակ իրերի ճերմակությունը պահպանելու համար կան մի շարք ժողովրդական միջոցներ:
Այդպիսի միջոցներից է բորաթթուն
Բորաթթուն կարելի է գտնել ցանկացած դեղատանը: Այն խորը թափանցում է գործվածքի մեջ և պահպանում է հագուստի գեղեցիկ ճերմակությունը:
Անհրաժեշտ է
20 գ բորաթթու
10 լ ջուր
Կիրառման եղանակը
10 լ ջրի մեջ ավելացնել 20 գ բորաթթուն: Լավ խառնել և այդ լուծույթի մեջ պահել կեղտոտված սպիտակ հագուստը 2 ժամ:
2 ժամ անց հագուստը հանել այդ ջրից և լվանալ սովորականի պես: