Աղջիկը սրճանարում նստած սպասում էր, թե երբ կմատուցեն իր պատվերը: Նրա ուշադրությունը գրավեց սրճարան մտնող մի տատիկ: Ծեր կինը մոտեցավ նստեց անկյունում դրված սեղանի մոտ, պայուսակից հանեց անձեռոցիկով փաթաթված ուտելիքը և թեյ խնդրեց:
Աղջիկը սկսեց անհանգստանալ, մտածեց, որ տատիկին կսկսեն վիրավորել և դուրս կհրավիրեն սրճարանից, քանի որ նկատել էր, որ մատուցողը ուշադիր հետևում է տատիկին:
Աղջիկը պատրաստվում էր մոտենալ տատիկին, որ անհրաժեշտության պահին նրան օգնի:
Բայց պատահեց անսպասելին: Մատուցողը թեյ բերեց տատիկի համար:
Աղջիկն այնքան հուզվեց, որ շնարհակալություն հայտնեց մատուցողին: պատասխանն էլ ավելի հուզեց աղջկան:
— Այս տատիկը մեր սրճարանի մշտական հաճախորդն է, նա միշտ գալիս է, նստում է ու թեյ խնդրում: Ես միշտ նրան թեյ եմ հյուրասիրում: Ես նրան սիրում եմ իմ հարազատ տատիկի պես: Նա մեր բոլորի կողմից շատ սիրված ամենածեր հաճախորդն է:
Աղջիկը խիստ հուզված նստեց իր սեղանի մոտ, նրա պատվերն արդեն պատրաստ էր: Վերջացնելուց հետո նա կրկնակի վճարեց և ստացականի վրա մեծատառերով գրեց « ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»