Այս մարդը, ում մասին այսօր պետք է ձեզ պատմենք, ապրում է աղքատության մեջ, սակայն ոչ թե նրա համար, որ նա կորցրել է աշխատանքը կամ չի աշխատում, այլ նա ինքն է ընտրել այդ ճանապարհը։
Նրա անունը Դեն Պրայս է և նա մոտավորապես 50 տարեկան է։ 20 տարի առաջ նա ուներ՝ աշխատանք, տուն, կին և երկու երեխա։ Սակայն ինչ-ինչ պատճառներով նրա ամուսնությունը լուծարվեց և նա որոշեց ապրել անտառում՝ միայնակ։ Նա ապրում է մի փոքրիկ տանը։ Այս փոքրիկ տանը ամեն ինչ այնքան մտածված է, որ անգամ տարածքի պակաս չի էլ նկատվում։ Նա այնտեղ քնում է, պատրասում ուտեստներ, ուտում և հանգստանում։
Նրա տանը ամեն ինչ կա և՛ գազ, և՛ ինտերնետ, և՛ էլեկտրականություն։
Մանրամասները դիտեք տեսանյութում՝