Տնական համեղ կոզինախ։ Ես անգամ չէի էլ պատկերացնում, որ այն այսքան հեշտ է պատրաստվում։
Բաղադրիչներ՝
- Մաքրած արևածաղկի սերմեր — 250 գրամ,
- շաքար— 250 գրամ,
- ջուր— 150 գրամ,
- 5 կաթիլ կիտրոնի հյութ։
Պատրաստման եղանակը՝
Լուծեք շաքարը 150 գրամ ջրի մեջ, ավելացրեք կիտրոնի հյութ կամ քացախ, եփեք մինչև մեղրանման զանգավծ ստանալը։ Այնուհետև ավելացրեք արևածաղկի սերմերը (լավ կլինի մի փոքր բոված) և եփեք մինչև պնդանա։
Ստացված զանգվածը դրեք էմալապատ շերտի կամ ջրով թրջված փայլաթիթեղի վրա։ Տարածել ամբողջ մակերեսով։ Ստացված շերտը տաք վիճակում կտրել շեղանկյունաձև կամ քառակուսի կտորների, քանի դեռ չի ամրացել և չորանալուց հետո կարելի է ուտել։
Ահա այսպես հեշտ են պատրաստվում տնական կոզինախները։