Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի (Նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են –խմբ) պաշտպաններն այսօր՝ ապրիլի 22–ին բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ 

Պաշտպանները պահանջում են վերացնել Սանասարյանին, որպես մեղադրյալ ներգրավելու և նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումն, ինչպես նաև գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտից ուղարկել այլ քննչական ծառայություն։

«Սանասարյանին ճիշտ չէ մեղսագրված արարքը, նա անմեղ է, և նրա նկատմամբ  քրեական հետապնմդում չպետք է իրականացվի»,–ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Ըստ ԱԱԾ-ի՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Սանասարյանը, սակայն պնդում է, որ գործը կարված է և շինծու։

«Էյբար» - «Բարսելոնա»՝ 2:2. Մեսիի դուբլը 1 րոպեում (տեսանյութ) «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի». Նիկոլ Փաշինյան ԵԱ. Անհաջող եզրափակիչներ՝ հայ սամբիստների համար Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հայտարարությամբ՝ «դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին» Ալավերդու պետական քոլեջի 13 դասախոս ազատվել է աշխատանքից․ տնօրենի դեմ բողոքը շարունակվում է Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ Առաջարկում եմ վերջ տալ Վրաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում․առաջադրվել է նաև Սաակաշվիլիի կինը Ամեն մեկը՝ իր կարևոր դիրքում Օպերայի շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել Դասեր չենք քաղում Կիևյան կամրջի վրա բախվել են ВАЗ 21099-ը և Mitsubishi-ին. կան վիրավորներ Մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է. նախագահ Արմեն Սարգսյանը Նուր- Սուլթանում հանդիպել է հայ համայնքի հետ Այսօր Սուրբ խաչի երևման տոնն է Նիկոլ Փաշինյանը տեսակցել է վիրավոր զինծառայողներին (լուսանկարներ) Խոստացավ, բայց ... Նախագահ Բակո Սահակյանը երբեք չի ասում, թե ինչ է անում այս կամ այն մարդու համար Հարգանքի տուրք Պոնտոսի հույների զոհերի հիշատակին Պարոն մարզպետ Դուք պատկերացնո՞ւմ եք քանի՞ միլլիոն դոլլարի ծրագիր եք կասեցրել Գալիքի բախտորոշ բաշխումը
Այս կինը հիասքանչ սալսա է պարում հղիության 35-րդ շաբաթում․ Դիտելով տեսանյութը՝ դուք կստանաք դրական էներգիայի մեծ պաշար Տեսանյութ․սա իսկական հրաշք է․տեսեք,թե ինչպես ինչպես է դեռ չծնված փոքրիկը երաժշտության ներքո մոր որովայնում պարում «Удивительные люди». հրազդանցի «ժամացույց-տղան» զարմացրել է ռուսական շոուի ժյուրիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է 12-ամյա պերուացի տղան տնային առաջադրանքները կատարում փողոցային լույսի ներքո տանը էլեկտրական... 2 տարեկան մանչուկը երեկույթի ժամանակ լսելով Էլվիս Փրեսլիի իր սիրած երգը սկսեց պարել. Անհնար է չվարակվել նրա էներգիայով Այս ամռան 4 ամենանորաձև աքսեսուարները (Photo) Հորոսկոպի 3 զույգ, ովքեր ստեղծված են իրար համար Ամուսնու կողքը նման տեսքով կանգնելուց առաջ, Հռիփսիմե Հակոբյանն իրեն հայելու մեջ նայե՞լ է (լուսանկար) Թարխունի օգտակար և անչափ կարևոր հատկությունները Սպիտակ հագուստը, հատկապես գուլպաները, լվանալուց հետո կդառնան ձյունաճերմակ, եթե օգտվեք այս միջոցից
website by Sargssyan