Կասկած չունեմ, որ Դավիթն ուղղակի չի պատկերացրել, թե ինչ են նրանք անում. Ստյոպա Սաֆարյան

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի անվան շուրջ, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, քննարկումները շարունակվում են: Այս օրերին Սանասարյանի իրավունքների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի դեմ, ցավոք գործ են սարքել և այն կարում են օգտագործելով հին մեթոդները:

Նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն այս առիթով այսպիսի տեսակետ հայտնեց. «Դավիթ Սանասարյանը՝ հեղափոխության առաջամարտիկներից մեկը, լեգիտիմացրեց նոր Հայաստանում շինծու քրեական հետապնդման հնարավորության վարկածը։ Սա հավասարաչափ կարող է վերաբերել մյուս հայտնի քրեական գործերին»։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն Orer.am- հետ զրույցում նշեց, որ չի կիսում այդ տեսակետները, քանի որ հարուցված գործով և Դ. Սանասարյանին մեղասգրվող մեղադրանքների, ինչպես նաև եղած ապացույցների մասին դեռ ոչինչ չգիտի:

Փոխարենն ունի իր վարկածը, իսկ Սանասարյանի ամենամեծ մեղքն, ըստ նրա կայանում է նրանում, որ ժամանակին կադրերի զտում չի արել և նախկին համակարգից իր ղեկավարած կառույց է ընդունել շատ կասկածելի դեմքերի, ինչի մասին Ս. Սաֆարյանը վաղուց իմացել է, բայց չի հասցրել նրան տեղեկացնել:

«Օգտագործելով Դավիթի միամտությունը, ոլորտում նոր լինելու հանգամանքը, ստորին էշելոնները նրան ներքաշել են այս ամենի մեջ: Որքանով հայտնի է, նրա տեղակալը ցուցմաունք տալուց հետո ազատ է արձակվել: Իմ վարկածով խնդրն այլ դաշտում է: Ես չեմ կարծում , որ այս ամենով փորձում են լեգիտիմացնել շինծու գործերը, բացարձակապես»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Քաղաքագետը նշեց նաև, որ բավական լավ է ճանաչում Դ. Սանասարյանին, մոտ 15 տարի: Որպես նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներ հանդես են եկել նաև Երևանի քաղաքապետարանի ավագանիում, որտեղ ևս քիչ չեն եղել գայթակղությունները: Այն ժամանակ էլ է հնարավոր եղել շատ բաներ անել, սակայն նման քայերի չեն գնացել:

«Մեզ հաճոյանալու, ծառայություններ մատուցելու պահեր եղել են նախկին իշխանությունների կողմից, սակայն մենք չենք տրվել նման գայթակղությունների: Ես ծանոթ եմ նաև Դավիթի ընտանիքին, ծնողներին և ցավում եմ այս ամենի համար: Բայց պետք է սպասենք գործով ձեռք բերված ապացույցների հրապարակմանը: Ոչ միայն կարծում եմ, այլև համոզված եմ, որ Դավիթի տեղակալները կարող էին առանց նրա իմացության գործողություններ իրականացնել:

Եթե իսկապես կա խախտում, հատկապես փաստաթղթերի կեղծում, ապա պետք է հաշվի առնել, որ կան մարդիկ, որոնք այնպիսի մանրամասներով, ծակուծուկերով գիտեն համակարգի բացերը, թալանի ձևերը, սարքելու ձևերը, այնքան հղկված են և այնպիսի լրջագույն շկոլա են անցել, որ ես կասկած չունեմ, որ Դավիթն էլ ուղղակի չի պատկերացրել, թե ինչ են նրանք անում: Ես չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց եթե Իշխան Զաքարյանը միլիադանոց դղյակ է կառուցում, հետո ասում է, որ ինչ-որ բարերարից նվեր է ստացել, պարզ չի՞, որ այդ կանտորայում աշխատող և նրա մտերմագույն շրջապատի մեջ մտնող շավիղնե՞րն ինչ շկոլա են անցել:

Մարդիկ երկրի հսկայական բյուջեներն են սողանցքներով տարել, կազմակերպել, նպատել: Եվ ո՞նց եք կարծում այդ պրոֆեսիոնալների հետ Դավիթը ինչպե՞ս պետք է կարողանար աշխատել: Բացի այդ, հայտնի էլ չէ, թե ինչո՞ւ է հենց նրանց ընտրել Վերահսկիչ պալատից, որ իրե՞ն էլ դղյակ տային: Չէ, չեմ կարծում»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Անդրադառնալով Է. Շարմազանովի՝ երկրում ոչինչ չի փոխվել և ամեն ինչ բլեֆ է տեսակետին, քաղաքագետը նշեց, որ այն փոփոխությունները, որոնք այսօր տեղի են ունենում ցանկալի չեն ՀՀԿ ներկայացուցիչների համար, այդ պատճառով են նման կերպ արտահայտվում:

«Ողջ հասարակությունը երկար տարիներ սպասել է, որ թալանի մասնակիցները պատասխանատվության ենթարկվեն և դա իրականացվում է: Հիմա ի՞նչ եք կարծում, դրանից հետո Հանրապետականները պետք է հիացական ճիչեր արձակեի՞ն: Իհարկե՝ ոչ: Այն ինչ հիմա տեղի է ունենում տասնամյակների ընթացքում ձևավորված արդարության հաստատման պահանջ է, որը թեև մեր ստամոքսում, գրպաններում ոչինչ չի ավելացնում, բայց շատ ավելի կարևոր է, ինպես կոռուպցիայի դեմ պայքարը, որն  ուղղակիորեն տեսանելի է:

Հանրապետական կուսակցության լկտիացած մասսան այլևս թելադրող չէ, հասարակությունը կարողանում է այսօր արժանապատիվ ապրել, իրենց այլևս ստորացնող չկա: Մուս կողմից Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանավորների հանդեպ հետապնդում չի իրականացնում, սրանք փոփոխություններ չե՞ն: Սրանք չտեսնել հնարավոր չէ: Այս ամենը ժամանակին բոլորիս երազանք էին թվում:

Ես հիմա հետ եմ նայում ու տեսնում եմ, թե Պանամայի գործով Մ. Պողոսյանի փախցրած միլիոնավոր դոլարների մասին հրապարակումից հետո ՀՀԿ-ն նրան ինչպես նրան պատգամավոր դարձրեց և նա ընտրակաշառք բաժանելով այդքան ձայն հավաքելով պատգամավոր ընտրվեց, իսկ հիմա էլ խուսափում է Հայաստանի հետաքննչական մարմիններից: Հիմա ասեք՝ բան փոխվե՞լ է նոր Հայաստանում, թե՞ ոչ: Համեմատել է պետք հասկանալու համար, թե այն ժամանակ Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչները նրան ինչպես էին դարձրել ազգընտիր և նույն այդ Մ. Պողոսյանին ուր են տանում նոր իշխանությունները:

Հասարակության գլխից հանցագործներն իջել են և թեև դա թեև իմ գրպանում, իմ ստամոքսում ոչինչ չի ավելացրել, բայց ո՞վ է ասել, որ մեր կյանքը միայն մեր ստամոքսն ու մեր գրպանն է: Կա նաև արժանապատվություն և իրավունք, որոնք ևս պակաս կարևոր չեն: Այո, ամեն ինչ չէ, որ մեր սրտով կամ մեր ուզած տեմպով է իրականացվում, բայց կարևորն այն է, որ կա պրոցես և հասարակության արժեքային համակարգի վերականգնման թափանիվը սկսել է պտտվել: Այն թափոնը, որին էլիտա էին կարգել մեր գլխին՝ կրիմինալ, հանցագործ, անբարոյական, այլևս չկա և ոչինչ չի կառավարում: Այլևս երկրի ու մարդկանց ճակատագրերի հարցը չի որոշվում փակ սենյակներում, հիմա բոլոր դռները բոլորի առջև բաց են: Եվ բնական է, որ նման փոփոխությունները Հանրապետական կուսակցության սրտով չեն կարող լինել և այդ պատճառով էլ նրանք չեն կարող օբյեկտիվ լինել»,- ասաց Ս. Սաֆարյանը:

 

Արմինե Գրիգորյան

Վարչապետը կոպտագույն ձևով միջամտում է դատական իշխանության գործունեությանը․ Արթուր Ղազինյան «Էյբար» - «Բարսելոնա»՝ 2:2. Մեսիի դուբլը 1 րոպեում (տեսանյութ) «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի». Նիկոլ Փաշինյան ԵԱ. Անհաջող եզրափակիչներ՝ հայ սամբիստների համար Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հայտարարությամբ՝ «դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին» Ալավերդու պետական քոլեջի 13 դասախոս ազատվել է աշխատանքից․ տնօրենի դեմ բողոքը շարունակվում է Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ Առաջարկում եմ վերջ տալ Վրաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում․առաջադրվել է նաև Սաակաշվիլիի կինը Ամեն մեկը՝ իր կարևոր դիրքում Օպերայի շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել Դասեր չենք քաղում Կիևյան կամրջի վրա բախվել են ВАЗ 21099-ը և Mitsubishi-ին. կան վիրավորներ Մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է. նախագահ Արմեն Սարգսյանը Նուր- Սուլթանում հանդիպել է հայ համայնքի հետ Այսօր Սուրբ խաչի երևման տոնն է Նիկոլ Փաշինյանը տեսակցել է վիրավոր զինծառայողներին (լուսանկարներ) Խոստացավ, բայց ... Նախագահ Բակո Սահակյանը երբեք չի ասում, թե ինչ է անում այս կամ այն մարդու համար Հարգանքի տուրք Պոնտոսի հույների զոհերի հիշատակին Պարոն մարզպետ Դուք պատկերացնո՞ւմ եք քանի՞ միլլիոն դոլլարի ծրագիր եք կասեցրել
«Ո՞վ ա տեսել առաջին դասարանում էսքա՜ն դաս տան». հայ փոքրիկի արդարացի բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այս կինը հիասքանչ սալսա է պարում հղիության 35-րդ շաբաթում․ Դիտելով տեսանյութը՝ դուք կստանաք դրական էներգիայի մեծ պաշար Տեսանյութ․սա իսկական հրաշք է․տեսեք,թե ինչպես ինչպես է դեռ չծնված փոքրիկը երաժշտության ներքո մոր որովայնում պարում «Удивительные люди». հրազդանցի «ժամացույց-տղան» զարմացրել է ռուսական շոուի ժյուրիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է 12-ամյա պերուացի տղան տնային առաջադրանքները կատարում փողոցային լույսի ներքո տանը էլեկտրական... 2 տարեկան մանչուկը երեկույթի ժամանակ լսելով Էլվիս Փրեսլիի իր սիրած երգը սկսեց պարել. Անհնար է չվարակվել նրա էներգիայով Այս ամռան 4 ամենանորաձև աքսեսուարները (Photo) Հորոսկոպի 3 զույգ, ովքեր ստեղծված են իրար համար Ամուսնու կողքը նման տեսքով կանգնելուց առաջ, Հռիփսիմե Հակոբյանն իրեն հայելու մեջ նայե՞լ է (լուսանկար) Թարխունի օգտակար և անչափ կարևոր հատկությունները
website by Sargssyan