ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել և ՔԿՀ է տեղափոխել միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի և Շվեդիայի քաղաքացուն
ՀասարակությունՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ապրիլի 20-ին՝ ժամը 09։15-ի սահմաններում հայտնաբերվել և ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել 2009թ. դեկտեմբերի 26-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության քաղաքացի Ֆրանսիզ Ռ.-ն:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, «Արմավիր» ՔԿՀ-ում զննության ընթացքում Ֆրանսիզ Ռ.-ի ճամպրուկի աջ անիվի միջից հայտնաբերվել է 0,9 գրամ սև, կասկածելի կոշտ զանգված։
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: