Թումանյանի 150-ամյակին նվիրված բարեգործական այց՝ Արմավիր մարզ

Մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբը՝ «Հանուն սոցիալակ անարդարության» (ՀԱՍԱԿ) կուսակցության հետ համատեղ բարեգործական ակցիա է մեկնարկել: Դրա շրջանակում ակումբի և կուսակցության անդամներն այսօր այցելեցին Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքի միջնակարգ դպրոց, որի առաջին դասարանի թվով 25 աշակերտներ ստացան նվերներ:

Երեխաները ստացան Հ.Թումանյանի հեքիաթների ժողովածուն և գրենական պիտույքներ:

«Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ, ՀԱՍԱԿ նախագահ Արման Ղուկասյանի խոսքով՝ հոբելյանական թումանյանական  ողջ տարվա ընթացքում իրենք ուշադրության կենտրոնում են պահելու հատկապես մարզային համայնքների դպրոցները, այցելելու են նաև հեռավոր գյուղեր և պարբերաբար նմանատիպ ակցիաներ են իրականացնելու.

«Կարծում ենք, որ երեխաները փոքր տարիքից պետք է ճանաչեն մեր ազգի մեծերին, և ով, եթե ոչ Հովհաննես Թումանյանը իր հեքիաթներով կարող է նրանց դեպի կյանք իրական ու անկեղծ ճաապարհ հարթել՝ կերտելով նրանցից ՀՀ արժանվույն քաղաքացիների»,- նշեց նա:

Ղուկասյանի խոսքով, Նոր Կեսարիայից սկիզբ առած ակցիան առաջիկայում կիրականացվի Արմավիրի այլ համայնքներից մեկում ևս:

Ակցիայի կազմակերպիչները հանդիպում ունեցան միջնակարգ դպրոցի տնօրեն Վարդան Հակոբյանի հետ, քննարկվեցին թե՛ դպրոցի, թե՛ համայնքի խնդիրները: Որոշում կայացվեց մշտական կապ պահել դպրոցի տնօրինության հետ:

Արցախի Հանրապետության խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան (լուսանկարներ) Երանի ենք տալու այս օրերին․ Գագիկ Սուրենյան Սատկած ձիու մսից՝ երշիկ Գավառի պետթատրոնում պարային ներկայացում տվեց ֆրանսիական «Ուռա» խումբը Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է գնում Եղանակը Հայաստանում. շոգն աստիճանաբար կսկսի նահանջել Սևանի խնդրի լուծման համար գերմանացի գիտնականներին հղում անելը հերթական ձևականությունն էր Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ Սարդարապատ գյուղում 18-ամյա տղան հոսանքահարվել և տեղում մահացել է Երիտասարդ երկրպագուն Ռոնալդուի հետ «Յուվենտուս»-ի խաղը դիտել է պահեստայինների նստարանից (տեսանյութ) Խուզարկությունն իրականացվել է Քոչարյանի գործով փաստաթղթեր, կրիչներ հայտնաբերելու և առգրավելու համար․ փաստաբան Օգոստոսից հայոց բանակի հինգ զորամասում զինծառայողներին սնունդ կտրամադրվի նոր կարգով Ռազմական անակնկալներ են լինելու․ Դավիթ Տոնոյանը նոր սպառազինության մասին Ալավերդու պղնձաձուլարանի 200 կրճատված աշխատակցից 50-ն աշխատանքի կանցնեն «Թեղուտում» Սևանա լիճն իդեալական մաքուր է․ վարչապետի օգնական Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել․ այն ամրացված էր ոտքերին Փաշինյանը ՊՆ-ում մասնակցում է Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնմանը. ՈՒՂԻՂ ՀՀ-ում արտադրված տեխնոլոգիական արտադրանքը պետք է օգտագործվի նաև մեր երկրում. Արմեն Սարգսյան Գործադուլ Բագրատաշենում. Աշխատողները աշխատավարձ չեն ստանում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են. ահազանգում է ԼՀԿ պատգամավորը (ֆոտո)
website by Sargssyan