Բերդի ԲԿ-ում աղիքային վարակներով հոսպիտալացված է 30 մարդ

Այսօրվա դրությամբ Բերդի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է Նավուր համայնքից 30 պացիենտ, որոնցից 24-ը երեխաներ են։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, հիվանդների առողջական վիճակը գնահատվում է թեթև եւ միջին ծանրության, կազմակերպված բուժման արդյունքում բոլորն ունեն առողջացման դրական տեղաշարժ։

Հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտություններում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ` շիգելլա զոննե։

Նավուր համայնքում արձանագրված աղիքային վարակների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են Տավուշի մարզպետարանի և մարզային առողջապահական մարմինների հետ համատեղ։ Կազմակերպված բակային ակտիվ համայցերի արդյունքում հայտնաբերվել են աղիքային վարակներին բնորոշ գանգատներով անձինք։

Համայնքի մանկական կրթական հաստատություններում աղիքային վարակների արձանագրումը կանխելու նպատակով բժշկական հսկողություն է սահմանվել դպրոցի աշակերտների և մանկապարտեզի սաների նկատմամբ։

Հիվանդների տնային օջախներում, ինչպես նաև մանկական հաստատություններում իրականացվել են ախտահանման աշխատանքներ։

Համայնքի ջրագծից վերցված ջրի նմուշներում արձանագրվել են շեղումներ' ինչպես քիմիական, այնպես էլ մանրէաբանական ցուցանիշներով։ Ջրագծի շահագործումը դադարեցվելու է մինչ անհրաժեշտ աշխատանքների ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքների ապահովումը։

Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են. ահազանգում է ԼՀԿ պատգամավորը (ֆոտո) Ռոնալդուին զայրացրել է Սարիի որոշումը Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են, նման աշխատելաոճն անթույլատրելի է. ԼՀԿ պատգամավոր (լուսանկարներ) Մադինա գյուղով անցնող գետում քաղաքացի է ջրահեղձվել Գավառում 18-ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել Պորտուգալիայում անտառային հրդեհներ են. տարերքի դեմ պայքարել է շուրջ 2 000 հրշեժ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Գուգարաց թեմում և «Ծիծեռնակ» ճամբարում Նիգերիայում առեւանգել են ազգությամբ թուրք չորս տղամարդու Սպասվում է առանց տեղումների եղանակ. Առաջիկա 5 օրերի կանխատեսում ԶԼՄ-ները հաղորդել են Թուրքմենստանի նախագահի մահվան լուրը. դեսպանատունը հերքել է այդ տեղեկատվությունը Այսօր մահացած զինծառայողը Երեւանից էր, տան միակ երեխան Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուց գողացել են խաչեր, սրբապատկերներ եւ փող Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ. ՔԿ Ընտանեկան նպաստների նոր համակարգի գլխավոր սկզբունքներից մեկը լինելու է աշխատանքի մոտիվացիան. Վարչապետի խորհրդական Հրդեհներ՝ հանրապետության տարբեր տարածքներում Ի՞նչն է հանդիսացել Ստյոպա Սաֆարյանի մեքենայի վթարի պատճառ Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվել է Ջիվանու օրը Արմավիրում սկեսուրը ծեծել է հղի հարսին Զարեհ Սինանյանը հանդիպեց ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ
website by Sargssyan