Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից


«Հալ­վա ասե­լով՝ բե­րան քաղց­րաց­նե­լու» մշա­կույ­թը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու տնտեսագետ Վարդան Բոստանջյանի միջև ուշագրավ մի բանավեճ ծավալվեց, որը բացահայտեց, որ գործող իշխանությունը, մեղմ ասած, չի պատկերացնում, թե ինչպես առարկայացնի, նյութականացնի տնտեսական հեղափոխության կարգախոսը։

Հայտնի տնտեսագետը հիմնավորեց, որ չի աշխատելու Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե փորձում են տնտեսության զարգացման ոլորտում կիրառել այն, ինչ կիրառել են քաղաքական զարգացման ոլորտում, որովհետև հեղափոխության օրերին մարդկանց միավորել է նախկին համակարգի նկատմամբ ատելությունը։ «...Մենք տնտեսական հեղափոխության պարագայում ատելության նոր օբյեկտ ենք առաջարկում՝ մենք առաջարկում ենք, որ սկսենք ատել մեր աղքատությունը»,- սա էր Նիկոլ Փաշինյանի պատասխանը Բոստանջյանին։ Իհարկե, վարչապետը կոնկրետ դեպքում բանավեճի «տակից» դուրս եկավ, սակայն այդպես էլ հասարակությունն առարկայորեն չի հասկանում, թե ինչ է «տնտեսական հեղափոխություն» ասվածը։

Թեման համապարփակ հասկանալու համար նախ առաջարկում եմ իսկապես անդրադառնալ քաղաքական հեղափոխությանը, մանավանդ, որ այս օրերին լրանում է դրա առաջին տարեդարձը։ Մեկ տարի առաջ տասնյակ հազարավոր մարդկանց փողոցում իրապես միավորել էր ատելությունը նախկին համակարգի, քրեաօլիգարխիայի, ամենաթողության, արտոնությունների համակարգի, զոռբայության դեմ։ Հենց այս ամենը հանգեցրեց նրան, որ համակարգը փլուզվեց՝ չկարողանալով դիմադրել Փաշինյանի շարժման՝ սկզբնական փուլում սահմանափակ ռեսուրսներին։ Սա ակնհայտ է, որովհետև Նիկոլ Փաշինյանի հարթակը, օրակարգն ամենևին էլ քաղաքական չէին, ու անիմաստ կլինի պնդել, թե մարդիկ հրապարակում միավորվել էին ինչ-որ ռացիոնալ ծրագրի կամ օրակարգի շուրջ։ Մեկ տարի առաջ քանդվեց հին համակարգը կամ տրվեց այդ գործընթացի մեկնարկը, սակայն նույնիսկ այսօր մենք չենք կարող ասել, թե արդյո՞ք ունենք նոր համակարգ, կամ ո՞րն է դրա բովանդակությունը։ Խնդիրը շատ պարզ է. նույնիսկ քաղաքական հեղափոխությունը տակավին չունի բովանդակություն, որովհետև, ենթադրենք, մեկ օրինակելի ընտրությամբ կամ նախկիններից մեկ-երկուսին պատժելով՝ նոր համակարգ չի կայանում։ Անցած տարվա իրադարձությունները տեղի ունեցան, որովհետև հասարակության շրջանում շատ բարձր էր Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության անտիռեյտինգը, ու մինչև հիմա էլ, բնականաբար, որևէ պրոֆեսիոնալ սոցիոլոգ չի կարող ասել, թե որն է Նիկոլ Փաշինյանի բնական ռեյտինգը, հեղափոխության թիմը մինչև հիմա էլ իր բարձր վարկանիշը պահում է՝ հասարակությանը «նախկինների» կերպարով վախեցնելով։ Ի դեպ, նույնը այս օրերին կատարվում է Ուկրաինայում։ Իհարկե, այնտեղ տեղի ունեցածն, այսպես կոչված, էլեկտորալ հեղափոխություն է, սակայն զուգահեռը տեղին է, որովհետև կատակերգու Վլադիմիր Զելենսկու 73%-ը ոչ թե նրա քվեներն են կամ իրական վարկանիշը, այլ հեռացող նախագահ Պետրո Պորոշենկոյի անտիռեյտինգը։

Ամփոփեմ՝ տակավին անհասկանալի է, թե քաղաքագիտական տերմինալոգիայով ինչպես կարելի է կոչել անցած տարի Հայաստանում տեղի ունեցած մասշտաբային իրադարձությունը, կամ՝ եթե նույնիսկ անվերապահ ընդունենք, որ տեղի ունեցածը հեղափոխություն է, ապա որն է դրա քաղաքական բովանդակությունը։

Միայն այսքանը բավարար է՝ հասկանալու համար, որ նույն բանաձևով հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն իրականացնել, այստեղ մարդկանց անհնար է միավորել ատելության հենքով։ Իմ պատկերացմամբ՝ տնտեսական հեղափոխությունը ռացիոնալ նոր ծրագրերի, տնտեսության նոր կառուցվածքի, զարգացում ենթադրող ներդրումների հանրագումարն է ու, ասենք, տնտեսությունը չի կարող զարգանալ, եթե իշխանության պրոպագանդայի մակարդակով հիմա էլ թիրախավորվեն օլիգարխները կամ խոշոր սեփականատերերը։ Առայժմ տեսնում ենք այս տրամաբանությունը, ինչը հանգեցնելու է սեփականության վերաբաժանման փորձի ու կապիտալի արտահոսքի։

Իհարկե, նախօրեին Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում նշում էր տնտեսական հեղափոխության ատելության նոր թիրախ՝ աղքատությունը։ Վարչապետն, անշուշտ, ճիշտ է, որովհետև ոչ միայն տնտեսական հեղափոխության, այլ նույնիսկ առաջընթացի մասին չենք կարող խոսել, եթե երկրում այդքան բարձր է աղքատության մակարդակը։ Տեսական դատողությունների մակարդակում ամեն բան ճիշտ ու հրաշալի է ասված, սակայն վարչապետից ու կառավարությունից մարդիկ այլ բան են ակնկալում։ Նրանք ուզում են լսել, թե կառավարությունն ինչպես է պատրաստվում պայքարել աղքատության դեմ, ինչ գործնական քայլեր է պատրաստվում իրականացնել, որպեսզի օտարերկրյա ներդրողները գան Հայաստան, ինչպես է մտադիր ապամոնտաժել տնտեսության հին կառուցվածքը՝ միևնույն ժամանակ սեփականության անձեռնմխելիության երաշխիքներ տալով բիզնեսին, այլ ոչ թե անընդհատ վախեցնելով։

Սրանք հռետորական հարցեր չեն, շատ կոնկրետ հարցադրումներ են, որոնց պատասխանները մենք ԵՊՀ-ում կամ վարչապետի այլ ելույթներում չենք լսում։ Մինչդեռ՝ գեղեցիկ խոսքերով ու կարգախոսներով մեզ հրամցվում է «հալվա ասելով՝ բերան քաղցրացնելու» մշակույթը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան