Քրեակատարողական ծառայությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ОбществоՀայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը՝ ապրիլի 24 ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմը, ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների հոգևոր անկյուններում կատարվել է բարեխոսական կարգ, և ծաղիկներ են խոնարհվե;՝ ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի նահատակների։