Բաբկեն Թունյանը ներողություն է խնդրել վրիպակի համար
ԲլոգԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադառնալով ցեմենտի գործարաններից մեկին արտոնություն տալու մասին իր հայտարարությանը, վրիպել է և գործարանի անունը սխալ է նշել:
Թույլ տված սխալն ուղղելու համար նա Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեցի, որ 2016 թվականին «Արարատցեմենտ» գործարանն ազատվել է հարկերից և տուժերից 500 միլիոն դրամի չափով։ Ուզում եմ ասել, որ սխալվել եմ՝ խոսքը վերաբերում է «Հրազդանի ցեմենտի գործարան»-ին: Հայցում եմ գործընկերներիս և լրագրողների ներողամտությունը և հուսով եմ այս վրիպման մեջ դիտավորություն չեն փնտրի»: