Ինտրիգային դրություն Բելոռուսում

Նախօրեին Բելառուսի ՊՆ նախարար Անդրեյ Ռավկովը հայտարարել է, որ իր երկիրը հայտնվել է «երկու կրակի արանքում»։ Նա այդպես է բնորոշում իրավիճակը, որում հայտնվել է Բելառուսը Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի երկրների միջև սրվող լարվածության պատճառով։ Նրա բանորշմամբ՝ բոլոր կողմերից հնչում են միլիտարիզմի փոխադարձ մեղադրանքներ, իսկ ռազմական վտանգները իրական սպառնալիքների վերածվելու եզրին են։ Նա նաև փաստել է, որ աշխարհի վրա ընդհանրապես ու Եվրոպայի վրա մասնավորապես կախվել է գլոբալ հիբրիդային պատերազմի վտանգը ։

«Պատասխանատվությունըփոխադարձ է՝ և Արևմուտքինը, և Արևելքինը»՝ ասել է բելառուս գեներալը։ Ակնհայտ է, որ սա նախագահ Լուկաշենկոյի տեսակետն է, որը նա քանիցս բարձրաձայնել է։ Նշենք, որ եվրոպականան վտանգության խոր ճգնաժամ իմասին Լուկաշենկոն խոսել է դեռ մեկ տարի առաջ «Մինսկյան երկխոսություն» համաժողովում։ Անցյալ տարի, ելույթ ունենալով Մոսկվայի նույն համաժողովում, նախարար Ռավկովն իր խոսքը նվիրել էր ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին մեղադրելուն իրենց ռազմական ներուժը Բելառուսի սահմանների մոտ կուտակելու և Բելառուսի ու Ռուսաստանի անվտանգությանը սպառնալու մեջ։ Հիմա նույն այդ լարումը նա բացատրում է Եվրոպայի քաղաքականան կայունությամբ, բրեքզիտով, Ֆրանսիայի ու Գերմանիայի՝ եվրոպական անվտանգության նոր ճարտարապետություն ստեղծելու ձգտումով։

Լուկաշենկոն գտնում է, որ Ուկրաինան գլոբալ խաղացողների մրցակցության դաշտ է՝ ՆԱՏՕ-ի, նախևառաջ ԱՄՆ-ի՝ մի կողմից ու մյուս կողմից՝ ՌԴ-ի։

Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկու հաղթանակը գուցե լինի կոնֆլիկտին վերջ դնելու հնարավորություն՝ Զելենսկին ընտրությունից առաջ հայտարարում էր, որ իր գլխավոր խնդիրը պատերազմին վերջդնելն է։ Բայց Ուկրաինան Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հակասությունների միակ պատճառը չէ։ Վերջերս Բելառուսն անհնազանդության ցույցեր է անում Մոսկվայի դեմ նաև էներգետիկ ասպարեզում։ Բելառուսական նավթային ընկերությունը հույս ունի մինչև տարեվերջ ռուսական նավթին այլընտրանք գտնել և ներկրում կազմակերպել Բալթյան նավահանգիստների կամ Ուկրաինայի տարածքով:

Երկու կրակի արանքում հայտնվելու հեռանկարը վերաբերում է հետխորհրդային տարածքի բոլոր երկրներին՝ ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի դիմակայությունը գլոբալ վտանգ է ոչ միայն Եվրոպայում, այլև՝ ամենուր։ Սպառազինությունների մրցավազքն աշխարհն ավելի անվտանգ չի դարձնում: Երբ մեծ տերությունները դառնում են գլոբալ անվտանգության սպառնալիք, փոքր պետությունների խնդիրն ինքնապաշտպանությունն է նաև գերտերություններից։

Անկախության օր․ Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 28-րդ տարեդարձը Խոշոր վթար Երեւանում․ ճակատ-ճակատի բախվել են Honda-ն և Volkswagen-ը․ 10 վիրավորներից 3-ը երեխաներ են Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին Արարատի մարզում ГАЗ 3102-ը մխրճվել է ЗИЛ բեռնատարի մեջ․ կա վիրավոր Արմեն Սարգսյանը հանդիպել է Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. ԱԳՆ Երեւան-Գյումրի ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Nissan-ը և Opel-ը․ 4 հոգի հոսպիտալացվել է Հայրս հույս չուներ, որ կարող է փոխվել խափանման միջոցը. Լևոն Քոչարյան Երեւանում մեկնարկել է հանրահավաք՝ ի պաշտպանություն Ամուլսարի (ուղիղ) Հայաստանն ու Լիբանանը համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ ունեն. Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Ճամբարակի անտառտնտեսությունում յուրացվել է 27 մլն դրամից ավելի գումար․ ոստիկանության նոր բացահայտումը Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով գնում են ԱԱԾ (ուղիղ) Մսամթերքի խանութի դիմաց ածելիով մի քանի անգամ կտրել է դաստակը Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը Նիկոլը ապացուցեց, որ իր համար ոչ անկախությունն է արժեք, ոչ էլ անկախության համար պայքարած մարդիկ. Աշոտյան All.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակելու է աջակցել ՓՄՁ-ներին Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. Բռցքամարտի ԱԱ Մանրամասներ Վայոց Ձորի մարզում սպաների մասնակցությամբ ծեծկռտուքից Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ են. ԿԳՄՍ նախարարություն
website by Sargssyan