Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ փոքրիկը խաղում է ամենավտանգավոր օձերից մեկի՝ պիթոնի հետ: Անգամ տեսանյութը դիտելիս մարմնովդ սարսուռ է անցնում, մինչդեռ փոքրիկը, վտանգից անտեղյակ, կարծես իր համար հետաքրքիր խաղալիք գտած լինի:
Պիթոնը կարծես հասկանում է, որ երեխան առանց դիտավորության է իր հետ այդպես վարվում և նրան բացարձակապես վնաս չի պատճառում: Հսկայական կենդանին համբերատար կերպով դիմանում է երեխայի չարաճճիություններին: