Արթուր Վանեցյանը չպարզաբանեց` ինչ իրեր են հայտնաբերվել Միհրան Պողոսյանի առանձնատան խուզարկության արդյունքում

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չպարզաբանեց, թե ինչ իրեր են հայտնաբերվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատան խուզարկության արդյունքում: Ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում Վանեցյանը հորդորեց այս հարցով դիմել Հատուկ քննչական ծառայությանը:

«ԱԱԾ աշխատակիցները Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել են որպես խուզարկության մասնակիցներ: Հայտնաբերվել են որոշակի իրեր, որոնց մասին պետք է դիմեք Հատուկ քննչական ծառայությանը»,- ասաց Վանեցյանը:

Ապրիլի 18-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Միհրան Պողոսյանի առանձնատանը:
 
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավորհարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդհոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեականդիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանրհետևանքներ: 13.04.2019թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից:
 
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են. ահազանգում է ԼՀԿ պատգամավորը (ֆոտո) Ռոնալդուին զայրացրել է Սարիի որոշումը Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են, նման աշխատելաոճն անթույլատրելի է. ԼՀԿ պատգամավոր (լուսանկարներ) Մադինա գյուղով անցնող գետում քաղաքացի է ջրահեղձվել Գավառում 18-ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել Պորտուգալիայում անտառային հրդեհներ են. տարերքի դեմ պայքարել է շուրջ 2 000 հրշեժ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Գուգարաց թեմում և «Ծիծեռնակ» ճամբարում Նիգերիայում առեւանգել են ազգությամբ թուրք չորս տղամարդու Սպասվում է առանց տեղումների եղանակ. Առաջիկա 5 օրերի կանխատեսում ԶԼՄ-ները հաղորդել են Թուրքմենստանի նախագահի մահվան լուրը. դեսպանատունը հերքել է այդ տեղեկատվությունը Այսօր մահացած զինծառայողը Երեւանից էր, տան միակ երեխան Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուց գողացել են խաչեր, սրբապատկերներ եւ փող Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ. ՔԿ Ընտանեկան նպաստների նոր համակարգի գլխավոր սկզբունքներից մեկը լինելու է աշխատանքի մոտիվացիան. Վարչապետի խորհրդական Հրդեհներ՝ հանրապետության տարբեր տարածքներում Ի՞նչն է հանդիսացել Ստյոպա Սաֆարյանի մեքենայի վթարի պատճառ Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվել է Ջիվանու օրը Արմավիրում սկեսուրը ծեծել է հղի հարսին
website by Sargssyan