Վրաստանում Հայաստանի դեսպանությունը իր դժգոհությունը կհայտնի տեղի իշխանություններին

Ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տհաճ երևույթ տեղի ունեցավ, ինչը բավականին վրդովեցրել էր ինչպես տեղի հայ համայնքին, այնպես էլ համայն հայությանը: Խնդիրն այն է, որ քաղաքային իշխանությունները, Թուրքիայի դեսպանատան դիմումը բավարարելով, իրավունք էին տվել, որ թուրքական կողմը ևս այդ վայրում իրականացնի իր միջոցառումը: Այսինքն՝ թուրքական կողմին հաջողվել էր իրենց երեխաների օրվա միջոցառման համար թույլտվություն ստանալ Հայերի ցեղասպանության միջոցառման վայրի հարևանությամբ:

Ու թեև իշխանություններն ամեն ինչ արեցին, որ հայկական և թուրքական կողմերի միջև բախում տեղի չունենա, այնուամենայնիվ կա հարցի բարոյական կողմ, որը, փաստորեն, չի պահպանվել:

Տեղի իշխանություններն իրենց քայլը մեկնաբանում են, որ այն պարտավորությունը, որն ունեն հայերի հանդեպ, նույն պարտավորությունը ունեն նաև թուրքական կողմի հանդեպ, և իրենք չէին կարող միջոցառում անցկացնելու մի դիմումը բավարարել, իսկ մյուսը՝ մերժել:

Սա իրավունքի տեսանկյունից գուցեև ճիշտ է, բայց այս նուրբ հարցին հասցված բարոյական հարվածը շրջանցել հնարավոր չէ:

Պարզելու համար, թե Վրաստանում հայկական դեսպանատունը դիվանագիտական մակարդակով ինչ քայլեր է ձեռնարկել, Orer.am-ը զրուցեց Վրաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի գծով պատասխանատու Հարություն Հայրապետյանի հետ:

«Իրադարձությանը հաջորդած րոպեներից սկսած Վրաստանում հայկական դեսպանատունը դրանով էր զբաղված, սակայն այս օրերին և նաև երկուշաբթի օրը Վրաստանում ոչ աշխատանքային օր է: Այդ իսկ պատճառով մեր կողմից պատրաստած բողոքի նամակը երեքշաբթի օրը կհանձնենք տեղի իշխանություններին:

Թեև տեղի ունեցածը գեղեցիկ չէր, սակայն, բարեբախտաբար, որևէ միջադեպ տեղի չունեցավ, քանի որ վրացական իշխանությունների հետ կապ պահպանելով հասանք նրան, որ անվտանգության այնպիսի միջոցառումներ ձեռնարկվեցին, որ որևէ սադրիչ քայլ չեղավ: Ինչ վերաբերում է հարցի բարոյական կողմին, ապա Ցեղասպանություն վերապրած ժողովրդի հանդեպ նման վերաբերմունքն անընդունելի է»,- ասաց Հ. Հայրապետյանը:

Orer.am-ի տեղեկություններով թուրքական կողմը նման միջոցառում ամեն տարի կազմակերպվում է, սակայն այս տարի փոխել է միջոցառումն անցկացնելու վայրը, ինչը, փաստորեն, բավարարվել է քաղաքային իշխանությունների կողմից: Հուսանք, որ այլևս նման բացթողում տեղի չի ունենա, և Թբիլիսիի քաղաքային իշխանությունները թույլտվություն տալուց առաջ այնպիսի լուծում կտան հարցերին, որ ոչ մի կողմից դժգոհություն չլինի:

 

Արմինե Գրիգորյան

Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու մասին Հերթով բացահայտվում են իրական հակահեղափոխական ուժերը ԵԽԽՎ դիտորդները մտահոգություն են հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի վերաբերյալ Կոտայքի մարզում հաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել է կնոջը. կինը մահացել է. մանրամասներ Մանրի «ժուլիկություններից»՝ «պատահական» զուգադիպություն Եղանակը Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան Գործողության մեջ են դրվել 2000-ականների սկզբից դրված ռումբերը. Արման Բաբաջանյան Հնի ու նորի բախումից առաջացող էներգիան անհետ չի կորի Հայտնաբերվել է սահմանված նորմերին չհամապատասխանող աղ, որը ներկրվում է Իրանից. ՍԱՊԾ Սերգո Երիցյանի դատավոր որդին խորհուրդ է տալիս վախի դեմ «չիշիկ խմել» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Ար­գե­լա­փա­կել են գլխա­վոր դա­տա­խա­զու­թյան և Վճռա­բեկ դա­տա­րա­նի շեն­քե­րի բո­լոր մուտ­քե­րը Ճանապարհները հերթով քանդվում են. «Փաստ» Դատավոր Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տալիս Ազատվել է Հայաստանից տրված ցուցումով. «Փաստ» Վաղը ԱԺ–ն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում Փաշինյանի կոչով դատարանների շենքերի շրջափակման հարցն է Հայտարարության տեքստը էապես փոխվել է. «Փաստ» Կառավարությունը ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով (վիդեո) ... Եթե ձեզ զրպարտել կամ վիրավորել են ԱԺ 6 պատգամավորներ այսօր մեկնում են Նուր-Սուլթան
website by Sargssyan