ԵԿՄ վարչության ուղերձը՝ Քաղաքացու օրվա կապակցությամբ

Երկրապահ կամավորականների միության վարչությունն ուղերձ է հղել քաղաքացու օրվա կապակցությամբ: Ներկայացնում ենք ԵԿմ վարչության ուղերձը.

«Հարգելի′ հայրենակիցներ, 2018թ. ապրիլին մեր երկրում տեղի ունեցան նախադեպը չունեցող իրադարձություններ: Արժանապատվության հստակ գիտակցումով` Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնեց իր իրավունքներին`եզակի  միասնականություն,  համախմբվածություն և կամք դրսևորելով: Մեր երկրի հազարավոր քաղաքացիներ ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական, բարոյական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունից ելնելով` տարիներ  շարունակ ցույցերով ու երթերով իրենց ոտնահարված պահանջներն էին ներկայացնում իշխանություններին: Եվ միայն 2018-ի ապրիլյան այս օրերին քաղաքացու անկոտրում կամքի շնորհիվ մեր աննահանջ պայքարն իր վերջնական հաղթական ավարտին հասավ: Ոչ բռնի, խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին:

Հայրենակիցնե′ր, մենք հպարտությամբ կարող ենք ամրագրել, որ   թավշյա ոչ բռնի հեղափոխությունը մեր նորօրյա պայքարի ամենալուսավոր, ամենափառահեղ էջերից է: Չլիներ հետևողական պայքարով և ժողովրդի համախմբվածությամբ ձեռք բերված հաղթանակը, համընդհանուր անվստահության, արհամարհանքի  ու իրավազրկության մթնոլորտում չէր արժևորվի նաև արցախյան ազատամարտը, չէր լինի նաև ազատամարտիկների վերամիավորումը:

Երկրապահ կամավորականների միությունը շնորհավորում է Նոր Հայաստանի քաղաքացուն` «Քաղաքացու օրվա» կապակցությամբ և կոչ է անում  միասնական  ջանքերով պահպանել համաժողովրդական շարժման արդյունքում մեր ձեռքբերումները, ինչը կամրապնդի մեր պետականությունը և միջազգային ատյաններում կբարձրացնի մեր  երկրի հեղինակությունը»:

Թարգմանվել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը Աջարիայի բաց առաջնությանը մասնակցած մեր մարզիկները հաղթել են «Իմ քայլի» պատգամավորները մտածում են, որ քիչ խոսեն դատարանները փակելու մասին՝ կանցնի՝ կգնա. Մարուքյան Ոստիկանները բերման են ենթարկել 4 կասկածյալի. Նրանց մոտ եղել է թմրանյութ ու դանակ Բացահայտում ենք մեր կողքն ապրող ու ստեղծագործող անձանց Հայաստանի առաջնության հադիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը Ինչ է կատարվում Բագրատաշենում. պարզաբանում է ԱԱԾ-ն Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. ճակատ-ճակատ բախվել են Hyundai Solaris-ն ու Нива-ն. կա 5 վիրավոր Եվս մեկ զոհված զինծառայողի ընտանիք փոխհատուցում կստանա Զապորոժիեի հայ համայնքի նախագահ Արտաշես Սարգսյանն աջակցում է Երկրապահին (տեսանյութ) Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը Եթե ԲԴԽ կազմը փոխվեր, ապա հնարավոր կլիներ դատական համակարգն ավելի շուտ առողջացնել Հելսինկայն «ձնհալ» Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի, Խորենացին ու Մաշտոցի պողոտան՝ ոչ Պետք չէ շտապեցնել ու ստիպել վարչապետին, որ ծայրահեղ քայլեր իրականացնի 47–ամյա տղամարդը, ներկայանալով որպես սոցիալական ծառայության աշխատակից, գումարներ է հափշտակել Լարված իրավիճակ՝ Բագրատաշենի մաքսակետում․ առևտրականներին փակել են պահեստում (տեսանյութեր) Կիրականացվեն գյուղական տուրիզմի զարգացման նոր ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՄԱՅԻՍԻ). Արթուր Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ Տարոն Մարգարյանն ընտրվել է թաղապետ
website by Sargssyan