Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Արա Պապյանը՝ քաղաքացու օրվա և բարձրաստիճան պաշտոնյայի քեռու գումարների մասին

Interview

Քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով՝ իշխանափոխությունը թեև մեկ տարի առաջ ոգևորություն առաջացրեց հասարակության շրջանում, սակայն այդ ալիքը գնալով նվազում է, քանի որ նոր իշխանությունների կողմից այդպես էլ չեն իրականացվում այն կարևորագույն փոփոխությունները, որոնց սպասում է հասարակությունը:

«Սահմանադրության, «Կուսակցությունների մասին» օրենքի և «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների հարցը մինչ օրս չի լուծվել: Ինչ վերաբերում է «Քաղաքացու օրը» պետականորեն նշելուն և պետական բյուջեից այդ նպատակով գումար հատկացնելուն, ես դա չեմ ընդունում: Այդ հարցը պետք էր ժողովրդի կամքին թողնել, և եթե ցանկանային այն նշել, կնշեին, եթե ոչ՝ չէին նշի: Այս ամենն ինձ ավելի շատ հիշեցնում է իմ մանկության տարիների մայիսի 1-ը: Ես կարծում եմ, որ շատ վաղ է նման բարդ աշխարհաքաղաքական երևույթին՝ իշխանափոխությանը կամ հեղափոխությանը, գնահատական տալը»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ա. Պապյանը:

Դիտարկմանը, որ դե ֆակտո նոր իշխանություններն ընդամենը չորս ամիս են աշխատում, նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվել անցյալ տարվա մայիսի 8-ից և կարող էր մայիսի 9-ին հրամանագիր ստորագրել աշխատանքային խումբ ստեղծելու մասին, իսկ դեկտեմբերին կայացած ընտրություներից հետո դրանք կարող էին դառնալ քննարկման առարկա:

«Դա կարելի էր իրականացնել կես տարվա ընթացքում, իսկ եթե նման ցանկություն չկա, ապա միշտ էլ կարելի է պատճառներ գտնել: Մինչ օրս նման գործընթաց անգամ չի էլ սկսվել, և Սահմանադրության համաձայն, երկու ուժային կառույցներ՝ Ոստիկանությունը և Ազգային անվտանգությունը, գտնվում են վարչապետի անմիջական վերահսկողության տակ: Պետք չէ մոռանալ, որ ժողովրդի քվեն ստացել է խորհրդարանը և, հետևաբար, խորհրդարանը պետք է վերահսկի գործադրի աշխատանքը: Ի դեպ, ժամանակին այս Սահմանադրությունը քննադատել է նաև Նիկոլ Փաշինյանը, ինչը ևս չպետք է մոռանալ»,- ասաց Ա. Պապյանը:

Խոսելով ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հայտարագրած գումարի առիթվ սկսված բուռն քննարկումներին, նա նշեց, որ այն ինչ տեղի ունեցավ պետք է վաղուց պատկան կառույցների կողմից ուսումնասիրության առարկա դարձած լիներ, քանի որ խոսքը պետական պաշտոնյայի մասին է: «Եթե քեռին է ուղարկել Եվրոպայից, ուրեմն քեռին պետք է այն օրինական ձևով աշխատած լիներ և հարկեր մուծած լիներ: Եվ դա հանգիստ կարելի է ստուգել: Իսկ այն վերաբերմունքը, թե ինքը պարտավոր չէ տեղեկացնել, թե իր գումարները որտեղից են, ընդհանրապես ընդունելի մոտեցում չէ»,- ասաց Ա. Պապյանը:

Պատասխանելով հարցին, թե այլ երկրներում ինչպես են նման հարցերը կանոնակարգվում, քաղաքագետը Կանադայի օրինակով, նշեց, որ Սթիվեն Հարփերին վարչապետի պաշտոնում ընտրելու ժամանակ հարց է բարձրացվել, որ ուսանողական տարիներին՝ ինչ-որ ելույթի ժամանակ, նա մտքեր է արտահայտել, որը կարող է մեկնաբանվել որպես հակասեմիթական:

«Խոսքը ընտրվելուց մոտ 30 տարի առաջ կատարած մի հայտարարության մասին էր, որի պատճառով նա երկար ժամանակ արդարանում էր: Այսինքն՝ եթե մարդն ուզում է քաղաքականությամբ զբաղվել, չպետք է մտնի բիզնեսի մեջ: Մեր դեպքում ակնհայտ է, որ այդ երիտասարդն ասել է, որ ինքը բիզնեսով չի զբաղվել և աշխատել է ուժային կառույցներում, որոնք Հայաստանի ամենակոռումպացված կառույցներն են եղել և շարունակում են այդպիսին մնալ: Եվ քանի որ լուրջ կասկածներ կան, ուստի այդ պաշտոնյան պետք է փաստի, թե ինչպես են այդ գումարներն իրեն հասել: Պետական պաշտոնյան պարտավոր է ապացուցել, որ իր քեռու նվերն օրինական ծագում ունի, թեև այն ինչ ասվեց, բնավ համոզիչ չէր: Ավելին, բավականին խորացրեց այն կասկածները, որոնք ի սկզբանե կային»,- ասաց Ա. Պապյանը:

Նա նաև նշեց որ նման նվիրատվությունների հարցը նախորդ իշխանություններից ժառանգած «պրակտիկա» է, որին հարկավոր է վերջ տալ: Եվ պետք է պարզաբանվեն, թե դրանք ժամանակին հայտարարագրված եղե՞լ եմ, թե՞ ոչ:

«Այն, ինչ անցյալում է եղել, պետք է միանշանակ քննադատվի, իսկ հիմա նման բան ընդհանրապես չպետք է լինի: Բացի այդ, ինչ-որ մեկը հավատո՞ւմ է արդյոք, որ Քյարամյանի գործընկերներն անաչառ հետաքննություն կիրականացնեն: Ես դրան չեմ հավատում: Եվ այս պայմաններում ես ինչպե՞ս կարող եմ վստահ լինել, որ իր հանդեպ եղած նման կասկածների պարագայում Քյարամյանը պետք է կարողանա անաչառ վերահսկողություն իրականացնի»,- ասաց Ա. Պապյանը:

 

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal