Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է

Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը (International Dance Day), գրում է Calend.ru-ը:

Այս տոնը, որը նվիրված է պարի բոլոր ոճերին, սկսել են նշել 1982-ից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի (International Dance Council, CID) նախաձեռնությամբ այն նշվում է ֆրանսիացի բալետմեյստեր, պարարվեստի տեսաբան ու ռեֆորմատոր Ժան- Ժորժ Նովերի (1727 ապրիլի 29- 1810 հոկտեմբերի 19) ծննդյան օրը, որին համարում են «ժամանակակից բալետի հայր» ։

Այս տոնի հիմնական գաղափարը բոլոր ուղղությունների պարերի միավորումն է, որպես արվեստի միասնական ձեւ, իսկ Պարի օրը՝ առիթ է պարի նկատմամբ մեր սերն ու հարգանքը արտահայտելու, որպես արվեստի ճյուղ, որն ունակ է հաղթահարել բոլոր քաղաքական, մշակութային ու էթնիկ սահմանները, միավորել մարդկանց՝ հանուն բարեկամության ու խաղաղության՝ թույլ տալով նրանց խոսել նույն լեզվով՝ պարի լեզվով:

Այսօր ամբողջ պարող հանրությունը՝ օպերայի եւ բալետի կոլեկտիվները, ժամանակակից պարային խմբերը, ժողովրդական պարի խմբերը եւ այլոք, պրոֆեսիոնալներն ու սիրողական պարով զբաղվող արտիստները նշում են իրենց մասնագիտական տոնը: Իսկ տոնակատարության ձեւերը բավականին բազմազան են՝ ավանդական համերգներից եւ ելույթներից մինչեւ պարային ֆլեշմոբեր ու յուրահատուկ ներկայացումներ:

Իսկ պաշտոնական մակարդակում, համաձայն ավանդույթի, ամեն տարի պարարվեստի աշխարհից որեւէ հայտնի ներկայացուցիչ ելույթ է ունենում ուղելձով, որը հիշեցնում է մարդկանց պարի գեղեցկության մասին:

Հնդկաստանում զինյալները սպանել են 11 մարդու, ներառյալ պատգամավորի եւ նրա ընտանիքի անդամների Վառելիքի ծախսի շոշափելի կրճատում՝ Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչներին տարել են Կենտրոնի ոստիկանություն Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջան, ապա ամեն հարցում հեղափոխություն արեք «Քրեական գործն իր ողջ նյութերով հանդերձ ՍԴ ուղարկելով մեր բողոքարկման իրավունքը դադարել է». Վահե Գրիգորյան Նոր բացահայտումներ, որոնք հավանաբար կհետաքրքրեն նաև իրավապահներին Ավարտվեց Լևոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը Նիկոլայ Բաղդասարյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուի մասին «Շատ երկար սպասված հայտարարություն, որի համար հիմա իսկապես ուրախ եմ». Թևան Պողոսյան Բացահայտենք «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց-թանգարանում պահվող գանձերը Դոլարի փոխարժեքը նվազել է 480 դրամից. Եվրոն եւս էժանացել է Նոր Զելանդիայի հրաձիգին մեղադրել են ահաբեկչության մեջ Վանաձորում 1 տարեկան երեխան եռման ջրից 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ է ստացել Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու մասին Հերթով բացահայտվում են իրական հակահեղափոխական ուժերը ԵԽԽՎ դիտորդները մտահոգություն են հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի վերաբերյալ Կոտայքի մարզում հաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել է կնոջը. կինը մահացել է. մանրամասներ Մանրի «ժուլիկություններից»՝ «պատահական» զուգադիպություն Եղանակը Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան
website by Sargssyan