Իսպանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել են սոցիալիստները

Իսպանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է Իսպանական սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը՝ Պեդրո Սանչեսի գլխավորությամբ եւ կփոձի կառավարություն ձեւավորել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քվեաթերթերի 99,9 տոկոսի մշակումից հետո սոցիալիստները ստացել են Կոնգրեսի 350 պատգամավորական մանդատներից 123-ը: Սա Իսպանական սոցիալիստական աշխատանքային կուսակցության համար հաջողություն է. խորհրդարանի նախորդ կազմում ուներ ընդամենը 85 տեղ:

Երկրորդ տեղում է աջ Ժողովրդական կուսակցությունը՝ 66 տեղով: Երրորդ՝ «Քաղաքացիներ» ցենտրիստական կուսակցությունը (57 մանդատ):

Unidas Podemos ձախ կոալիցիան կարողացել է 42 տեղ ստանալ ստորին պալատում: Առաջին անգամ Կոնգրես է անցել VOX ծայրահեղ աջ կուսակցությունը, որը կունենա 24 պատգամավոր:

Մնացյալ տեղերը բաշխվել են ազգայնական կուսակցությունների միջեւ, որոնք ներկայացնում են տարբեր ինքնավար միավորումների: «Կատալոնիայի ձախ հանրապետականները» ստացել են 15 մանդատ, աջ «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունը՝ 7: Այս կուսակցությունները հանդես են գալիս Իսպանիայից ինքնավար միավորման դուրս գալու օգտին: Աջ բասկյան ազգայնական կուսակցությունը՝ 6: Ձախ բասկյան Bildu-ն, որն իր նպատակ է հռչակել Բասկերի երկրի անկախացումը՝ 4: Երկուական մանդատ են ստացել Navarra Suma-ն (Նավարա ինքնավար միավորումից) եւ «Կանարյան կոալիցիան»: Մեկական՝ վալենսիական Compromís-ը եւ Կանտաբրիի Տարածաշրջանային կուսակցությունը:

Եփած երշիկեղենի մեջ նատրիումի նիտրիտի (E 250) պարունակությունը մոտ է վերին շեմին Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. Եվրոն եւս էժանացել է ՈւՂԻՂ․ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում դատարանի դիմաց Թողարկվել են OTP PIN ծածկագրերով քարտեր ԱԺ-ում մեկնարկել է ՍԴ դատավորի ընտրության փակ քվեարկությունը (տեսանյութ, լուսանկարներ) ՊԲ-ում զորավարժությունները շարունակվում են (տեսանյութ) Չիլիի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ) Արցախում 25-ամյա զինծառայող է մահացել Պաշտպանության նախարարը սուտ խոսելով ման է գալիս. նախկին զինվորականը հացադուլ է սկսել Նազիկ Ամիրյանը դիմել է ոստիկանություն Շահագործման հանձնվեց Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի նոր կայանը Տեր-Պետրոսյանը կվերադառնա՞ նախագահի պաշտոնին. Մուսինյանը հրաժարվում է մեկնաբանել. «Փաստ» Կադրային վերադասավորումները շարունակվում են. «Փաստ» Համահայկական 7-րդ խաղերը լինելու են փառահեղ. Իշխան Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒՆԻՍԻ). Ամ­ռա­նը կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը չպետք է լքեն Հա­յաս­տա­նի տա­րած­քը Դադարեցնում եմ Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի իմ լիազորությունները. Մխիթար Հայրապետյան. ՈՒՂԻՂ Երբ հանրությանը մատուցվում է զուտ տեսարան. «Փաստ» 48-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից (լուսանկար) Հայ­րերն ու որ­դի­նե­րը՝ ճա­նա­պար­հորդ Բողոքի ակցիա՝ ընդդեմ ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի առաջադրման (տեսանյութ)
website by Sargssyan