Երբևիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել․ Դավիթ Սանասարյան
BlogՊետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ ասուլիսի ժամանակ հնչած այն հարցին, թե ինքը թանկարժեք կոստյում է կրում:
«Անճարների հերթական ապատեղեկատվությունը
Երեկ մի աղջկա սովորեցրել էին, որ ասուլիսի ժամանակ սենսացիա ապահովեր, բայց արժանացավ լրագրողների ընդգծված վատ վերաբերմունքին։ Հիմա էլ աղջնակի անհեթեության վրա տարածում են, թե իբր ես չեմ հերքել, որ 3 մլն դրամանոց կոստյում եմ հագնում։
Ժողովուրդ ջան, սա ձեզ եմ հաշվետություն տալիս, ոչ թե կեղծիքը հորինողներին. երբևիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել, և հիմնականում պատվիրում եմ հայ դերձակների մոտ։
Սիրում եմ բոլորիդ»,-գրել է Սանասարյանը։