Օձունում կենացները քաղցրանում են. մութ ամպեր ՀՀԿ-ական գյուղապետի գլխավերևում. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» օրաթերթն անդրադարձել էր Լոռու մարզի Օձուն համայնքում հետհեղափոխական շրջանում զարգացող գործընթացներին, նշել ՀՀԿ-ական գյուղապետի կողմից որոշակի չարաշահումների, ինչպես նաև սպանդանոցների ու անասունների մորթի հետ կապված խնդիրների մասին։ Համայնքի ղեկավարը այն ժամանակ որոշել էր նույնիսկ «դատի տալ» մեզ, սակայն մեզ անհայտ պատճառներով դատարան չդիմեց, թեպետ անհամբերությամբ սպասում էինք: Եվ ահա, ամիսներ անց հայտնի դարձավ, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը և ԱԱԾ-ն Օձունի համայնքապետարանում հայտնաբերել են չարաշահումներ: Առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, չարաշահումների հետ կապված ներկայումս լուրջ զարգացումներ են սպասվում. չի բացառվում, որ առաջիկայում կլինեն նոր բացահայտումներ, որոնք ավելի լավ պատկերացումներ կտան հանրությանը, թե ինչ գործընթացներ են տեղի ունեցել իրականում։ Գյուղում խոսակցություններ կան, որ մինչ այդ համայնքի ղեկավարը հրաժարական է տալու:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում