Եթե այսպես եք զբաղվելու ՀՀ արտաքին քաղաքականությամբ, ավելի լավ է չզբաղվեք. Աշոտյանը՝ Իգիթյանին

Եթե այսպես եք զբաղվելու Հայաստանի արտաքին քաղաքականությամբ եւ խորհրդարանական դիվանագիտությամբ, ավելի լավ է չզբաղվեք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարությանը: 

Աշոտյանը, մասնավորապես, գրել է.

«Քիչ առաջ տեսա ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի արձագանքը իմ քննադատությանը:

Քաղաքական մոռացությունից Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ԱԺ-ում հայտնված գործիչը, որի առավելագույն քաղաքական երազանքը 2 տարի առաջ եղել է իմ ղեկավարած հանձնաժողովին կից գործող Վերլուծական խորհրդում հայտնվելը (ստացել եմ համապատասխան խնդրանք, որը բավարարել եմ), ինձ մեղադրում է քաղաքականությամբ քիչ զբաղվելու մեջ:

Գործիչ, որն այս ընտրություններին անձամբ որեւէ տեղ չառաջադրվեց, ով մի ձայն իր քաղաքական թիմին չբերեց, առանց ամաչելու ինձ, այս ընտրություններին 100 ամենաշատ ձայն հավաքած մարդկանցից մեկին, ասում է, որ ժողովուրդը մեզ ձայն չի տվել:

Իսկ դե վերջում հերթական կեղծիքն է նետում լրատվական դաշտ, ասելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը իր մեջ ներառում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման հարցը: Խնդրից քիչ թե շատ տեղյակ գործիչները, լրագրոողներն ու փորձագետները այս մակարդակի դատարկ պնդումը հաստատ չպետք է հանդուրժեն:

Ստի մեջ համոզվելու համար ընդամենը պետք է իրար կողք դնել հիշատակված փաստաթղթերը եւ կարդալ իմանալ:

Եթե այսպես եք զբաղվելու Հայաստանի արտաքին քաղաքականությամբ եւ խորհրդարանական դիվանագիտությամբ, ավելի լավ է չզբաղվեք»:

Արմեն Աշոտյանը կարող է սխալ հասկանալ, քանի որ քաղաքական գործունեությամբ քիչ է զբաղվում. Իգիթյան

Հերքում եմ, որ Խմբակցության հանդիպմանը ԲԴԽ կամ ՍԴ ցրելու մասին խոսակցություն է գնացել. Մակունց Հնդկաստանում զինյալները սպանել են 11 մարդու, ներառյալ պատգամավորի եւ նրա ընտանիքի անդամների Վառելիքի ծախսի շոշափելի կրճատում՝ Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչներին տարել են Կենտրոնի ոստիկանություն Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջան, ապա ամեն հարցում հեղափոխություն արեք «Քրեական գործն իր ողջ նյութերով հանդերձ ՍԴ ուղարկելով մեր բողոքարկման իրավունքը դադարել է». Վահե Գրիգորյան Նոր բացահայտումներ, որոնք հավանաբար կհետաքրքրեն նաև իրավապահներին Ավարտվեց Լևոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը Նիկոլայ Բաղդասարյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուի մասին «Շատ երկար սպասված հայտարարություն, որի համար հիմա իսկապես ուրախ եմ». Թևան Պողոսյան Բացահայտենք «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց-թանգարանում պահվող գանձերը Դոլարի փոխարժեքը նվազել է 480 դրամից. Եվրոն եւս էժանացել է Նոր Զելանդիայի հրաձիգին մեղադրել են ահաբեկչության մեջ Վանաձորում 1 տարեկան երեխան եռման ջրից 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ է ստացել Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու մասին Հերթով բացահայտվում են իրական հակահեղափոխական ուժերը ԵԽԽՎ դիտորդները մտահոգություն են հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի վերաբերյալ Կոտայքի մարզում հաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել է կնոջը. կինը մահացել է. մանրամասներ Մանրի «ժուլիկություններից»՝ «պատահական» զուգադիպություն Եղանակը Հայաստանում
website by Sargssyan