Հարգարժան նախարարը երևի չգիտի, որ խնայելու համար նախ պետք է փող ունենալ

Կառավարության ծրագրում նախատեսված է, որ առաջիկա 5 տարիներին պետք է երկիրը ՀՆԱ-ի 23 տոկոսը գերազանցող ներդրումներ ունենա: Ու թեև դրան հասնելու ցանկությունը բավականին մեծ է, բայց այն դժվար կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրը առաջիկա 5 կամ 10 տարիներին ներդրողների համար կանխատեսելի հարկային քաղաքականություն չվարի:

Ըստ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ 2018-ին այդ ցուցանիշը 17 տոկոսի սահմաններում է եղել: Նախարարը նշել է նաև, որ, այդուհանդերձ, դեռ շատ բարդ ճանապարհ ունենք անցնելու: Եվ որքան էլ զարմանալի է, նա տնտեսական աճը պայմանավորել է ինչպես օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ, այնպես էլ երկրում ապրողների վարքագծով:

«Դեռ ներդրումներն այն մակարդակին չեն, որ կուզեինք ունենալ, և դա մեզ մտահոգում է: Մենք ամեն ինչ անում ենք, որ դրանք ավելանան: Մյուս կողմից՝ որպես հասարակության անդամներ, որքանո՞վ ենք պատրաստ խնայողություններ ստեղծել և դրանք ուղղել ներդրումների: Պետք է աշխատենք բոլոր ուղղություններով, որ արդեն 4-5 տարի հետո հասնենք այդ ցուցանիշին»,-ասել է նախարարը:

Ցավով արձանագրենք, որ հարգարժան նախարարը հավանաբար չգիտի, որ օրվա հաց վաստակող քաղաքացին, որ մի կերպ է ամիսը գլորում, չի կարող խնայողություն «ստեղծել»: Երբ մասսայաբար բոլոր ընտանիքների բոլոր անդամները բանկերի տոկոսների տակ ճռռում են, չեն կարող խնայողություններ անել: Եվ վերջապես, ֆանտաստիկ բարձր կոմունալ վճարներ մուծող քաղաքացին, ինչքան էլ ցանկանա, չի կարողանալու խնայողություններ ունենալ:

Այնպես որ, խնայողություններ «ստեղծելու» և դրանք ներդնելու համար նախ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, նոր միայն խոսել քաղաքացու ներդրումների մասին: Իսկ երբ այդ պայմանները ստեղծվեն՝ բանկային տոկոսադրույքները նվազեցվեն, հստակեցվեն խաղի բոլոր կանոնները և իշխանությունները դադարեն մանր ու միջին բիզնեսը որպես սեփական դրամապանակի վերաբերվել ու արհեստականորեն հարկախեղդ անել, այդ ժամանակ արդեն մարդիկ սեփական կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու համար հաստատ ներդրումներ կանեն:

 

Արմինե Գրիգորյան

Սպանություն Աբովյան քաղաքում․ դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա երիտասարդի դի Հավաքվել է մոտ 3 մլն դոլար, ծախսվել՝ մոտ 2 մլն. Աննա Հակոբյանը ներկայացրել է հիմնադրամների աշխատանքը Ճաշը լցրել ա դեմքին. զինծառայողի մայրը հրաժարվում է որդուն վերադարձնել ծառայության (տեսանյութ) ԱԱԾ-ում չգիտեն, թե ինչքան գումար է տրամադրվելու ՀԱՊԿ շրջանակում տեղեկատվական համակարգ ներդնելու համար Զախարովան ուղիղ եթերում պատմել է Հայաստան կատարած իր վերջին այցի մասին (տեսանյութ) Ի՞նչ է արել Սիփան Փաշինյանն ԱԺ-ում վեց ամսվա ընթացքում. մանրամասն հաշվետվություն Երեւանում 50-ամյա կինը իրեն նետել է շենքի պատուհանից. նա հիվանդանոցում է Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի զարգացմանն առնչվող հարցեր Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամերիկահայ 6-ամյա տղային (լուսանկարներ, տեսանյութ) Արաբկիրի նախկին թաղապետը 250 հազար դրամով վարձակալել է «Մոլոկանի» այգին. Hetq.am Աշխատանքից ազատվել է վարչության պետ Հմայակ Հակոբյանը. Կադաստրի կոմիտե Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ արդարադարտության նախարարի երդման արարողությունը ՀՀ դեսպանը հանդիպեց ԱՄԷ կրթության նախարարի հետ Մխիթարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի հետ ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն․ ներգրավվել է նաև ուղղաթիռ (տեսանյութ) Թրաֆիքինգի ենթարկված աղջիկն ապահով ձեռքերում է (տեսանյութ) ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ Զինծառայողը բուժում ստանալուց հետո չի ցանկացել ներկայանալ զորամաս Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաաղտոտված երկրների ցուցակում Եթե մինչև չորեքշաբթի հայտարարությամբ հանդես չգան, ես էլ ճանապարհ կփակեմ. Սասուն Միքայելյան
Մենք ամեն օր խմում ենք սա, չկասկածելով անգամ, որ այն կարող է կրծքագեղձի քաղցկեղի պատճառ դառնալ… Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում կներկայացնի Լիանա Ոսկերչյանը Ինչո՞ւ է Անահիտ Կիրակոսյանը իրականում լքել «Women’s Club»-ը Ընտրեք այս փոստատար աղավնիներից մեկին և պարզեք ինչ է սպասվում ձեզ մոտակ 3 օրերին Կենդանակերպի նշաններ, որոնք 40-ից հետո դառնում են ավելի հմայիչ Սոֆի Դևոյանի 70-ամյակին նվիրված համերգը, Զարուհի Բաբայանի անակնկալն ու թոռնուհու՝ Սոֆի Դևոյան կրտսերի խոստովանությունը Օրական ընդհամենը 3 գդալ և ազատւվեք խոլեստերինից ու որովայնի ճարպից Աղջիկը սարսափեց՝ նկատելով աչքերի շուրջն այս սպիտակ ճարպագնդերը. ահա թե ինչն օգնեց արագ ազատվել դրանցից Անի Երանյանն առաջին անգամ ցույց է տվել եղբորը, ով իրեն նման է ջրի կաթիլի պես (լուսանկար) Գիտնականները նշել են ծննդաբերելու լավագույն տարիքը. կանա՛յք, դուք շատ կզարմանաք
website by Sargssyan