Հավասարակշռությունը հնարավորինս դեպի իշխանական մոտեցումները թեքելու նպատակով. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ներքին հրահանգ են իջեցրել, որպեսզի հնարավոր ամեն կերպ ապահովեն Մարտի 1-ի գործով «սլիվներն» ու այլ տեղեկատվական հոսքերը՝ լրատվամիջոցներում թեմայի վերաբերյալ շահարկումների, ռիսկային թեզերի և բարձրաձայնումների շրջանառությունը մեղմելու և բովանդակային առումով հավասարակշռությունը հնարավորինս դեպի իշխանական մոտեցումները թեքելու համար: Թերթին տեղեկություններ են հասել, որ գործի որոշ «նուրբ» դետալներ մանրամասն քննարկվել են իշխանական վերնախավի հետ՝ ոչ միայն գործի քննության առումով, այլև ձեռնտու բովանդակությամբ հրամցնելու նպատակով: Ըստ լուրերի, առավել սուր ու անհանդուրժողական է մոտեցումը հատկապես Ռոբերտ Քոչարյանի առումով, իսկ մնացած երեքի՝ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պարագայում պետք է «նայեն զարգացումներին»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում