Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Տեղի է ունենում պրոցես, որը մեծ հաշվով կապ չունի իրավական պրոցեսի հետ. Սանասարյան. azatutyun.am

Politics

«Տեղի է ուենում պրոցես, որը մեծ հաշվով կապ չունի իրավական պրոցեսի հետ», - այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

«Ազատություն». - Դուք արդեն բնորոշել եք՝ շինծու, Ձեր փաստաբանն էլ ասել է քաղաքական ենթատեքստ կա այս ամենի մեջ։

Դավիթ Սանասարյան. - Ես չեմ կարող նախաքննության էս փուլում փակագծեր բացեմ։ Անկեղծ ասած, վայրկյան առաջ սպասում եմ, որ հանրությունը իմանա, թե ինչի մասին է խոսքը։

«Ազատություն». - Բայց կարող եք ասել՝ ո՞վ և ինչո՞ւ է ուզում Ձեր դեմ գործ սարքել։

Սանասարյան. - Դա չեմ ուզում ասել: Առհասարակ ես տարբեր ոտքեր եմ տրորում, տրորում եմ երկար տարիներ, հիմա ևս մինչև լիազորությունների դադարեցնելը էլի շատ-շատերը տուժել են իմ գործունեությունից: Բայց պետությունը, վստահ եմ, շահել է, և շատերին կարող է դուր չի գալիս։

«Ազատություն». - Պարոն Սանասարյան, բայց գործ սարքելու լծակ ունի իշխանությունը, և Ազգային անվտանգության ծառայությունն էլ ուղիղ վարչապետին է ենթարկվում, էլ ո՞վ պետք է սարքեր այդ գործը։

Սանասարյան. - Դրա համար առաջարկում եմ մի քիչ էլ սպասենք։

«Ազատություն». - Բայց պնդո՞ւմ եք, որ սարքած գործ է։

Սանասարյան. - Բնականաբար սա չի համապատասխանում իրականությանը։

«Ազատություն». - Բայց սադրանքն ուրիշ բան է, որ հատուկ Ձեր դեմ սարքել են, դա այլ բան է։

Սանասարյան. - Ես ունեցել եմ հիմքեր դա ասելու համար։

«Ազատություն». - Եվ քաղաքական շարժառի՞թ կա։

Սանասարյան. - Չեմ կարող ասել ինչ շարժառիթ։

«Ազատություն». - Բայց Ձեր փաստաբանն ասել է։

Սանասարյան. - Փաստաբանը ուղիղ իմ տեսակետը չի ներկայացրել: Բայց, ամեն դեպքում, տարբեր շարժառիթներ կան այս թեմայով։

«Ազատություն». - Պարոն Սանասարյան, այնուամենայնիվ, գործ սարքելու տրամաբանությամբ եթե գնանք, դա անում են մի դեպքում՝ երբ ուզում են ընդդիմախոսի բերանը փակել, նրան լռեցնել, նրան զգուշացնել ինչ-ինչ բաներ: Դուք ե՞րբ եք Նիկոլ Փաինյանին քննադատել: Դուք նրա թիմակիցն եք, Դուք այս իշխանության մասն եք, Դուք հեղափոխության խորհրդանիշերից մեկն եք։

Սանասարյան. - Ես հիմա էլ չեմ քննադատում Նիկոլ Փաշինյանին՝ երկրի վարչապետին, ընդհակառակը, ես սատարում եմ։ Բայց որևիցե ձևով ես չասեցի, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կոնկրետ հրահանգ կա նման բան անելու։ Ես կարծում եմ, որ վարչապետին ճիշտ չեն զեկուցել, ես էլ իմ ունեցած տվյալներն եմ վարչապետին զեկուցել: Իսկ առհասարակ վարչապետը էստեղ չի կարող խառնվել նախաքննության պրոցեսին, ակնկալիք էլ չունեմ, որ վարչապետը պետք է ասի՝ այ էսպես պետք է անեք կամ այնպես պետք է անեք։

«Ազատություն». - Ճի՞շտ են տեղեկությունները, որ անցած շաբաթ այցելել եք վարչապետին կառավարական առանձնատանը։

Սանասարյան. - Կառավարական առանձնատանը ես երբևիցե չեմ եղել։

«Ազատություն». - Բայց հանդիպում եղե՞լ է։

Սանասարյան. - Այո։

«Ազատություն». - Արդեն մեղադրյալի կարգավիճակո՞ւմ էիք։

Սանասարյան. - Այո։ Ամեն դեպքում, ներկայացրել եմ այն ինֆորմացիաները, որոնք ես եմ տիրապետում։

«Ազատություն». - Ասե՞լ եք, որ ձեր դեմ գործ են սարքում։

Սանասարյան. - Բնականաբար ասել եմ այն, ինչ որ ասել եմ, բայց չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև դա փակ երկու անձի քննարկում է եղել: Ավելին չեմ ուզում ասել։

«Ազատություն». - Պարոն Սանասարյան, մի բայց կա: Երբ ասում եք, որ գործը շինծու է, իմ դեմ սարքել են այս գործը, բայց չեք ասում՝ ով և ինչու: Դե կներեք, էդպես հիմա ում էլ մոտենան իրավապահները, կասեն՝ ինձ հետապնդում են, սա շինծու գործ է»։

Սանասարյան. - Լավ հարց եք տալիս, բայց այդ հարցին ես նախաքննությունից հետո անպայման անդրադառնալու եմ։

«Ազատություն». - Դուք ունե՞ք տեղեկություններ, թե Ձեր դեմ ովքեր են ցուցմունքներ տվել։ Ձեր աշխատակիցներից կա՞ն այնտեղ։

Սանասարյան. - Չեմ կարող ասել: Բայց, ամեն դեպքում, ցուցմունքներ են տվել, որոնք իրականության հետ կապ չունեն։

«Ազատություն». - Նրանք ինքնակա՞մ են այդ ցուցմունքները տվել։

Սանասարյան. - Չեմ կարծում։

«Ազատություն». - Այսինքն ճնշումներ են եղել, ստիպել են, համոզել են։

Սանասարյան. - Չեմ կարող ասել, որովհետև չեմ կարծում, որ նման բան անեն իրենք, որը որ իրականության հետ կապ չունի։

«Ազատություն». - Ենթադրում եք, որ ճնշե՞լ են իրենց։

Սանասարյան. - Այո։

«Ազատություն». - Պարոն Սանասարյան, մեղադրանքում նշվում է, որ Դուք, խմբային շահերից ելնելով, Ձեր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով, Ձեր դիրքն օգտագործել եք ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չեք կատարել Ձեր ծառայողական պարտականությունը։

Սանասարյան. - Սուտ է, իմ ծառայողական պարտականությունները կատարել եմ և դատախազության հարուցած գործը հենց դրա մասին է խոսում։ Մնացած այն, ինչ որ նշեցիք, կապ չունի իմ հետ։ Ես ունեմ մի շահ, դա պետական շահն է։

«Ազատություն». - Դուք իմացե՞լ եք, որ Ձեր աշխատակիցները այդ ընկերության հետ փոխկապակցված են։

Սանասարյան. - Ոչ։

«Ազատություն». - Իսկ հիմա, երբ գիտեք արդեն, գուցե նրա՞նք են շահ ունեցել։

Սանասարյան. - Գուցե: Բայց էլի նախաքննական փուլում է, և միգուցե վերջում այլ բան է պարզվում։

«Ազատություն». - Կարո՞ղ եք դատարանում ապացուցել, որ տեղյակ չեք եղել։

Սանասարյան. - Ես ունեմ հստակ ապացույցներ, որ ես տեղյակ չեմ եղել, բայց հակառակ կողմը չունի ոչ մի ապացույց, որ ես տեղյակ եմ եղել։

«Ազատություն». - Իրենց վկայությունը, որ Ձեզ հետ խոսակցություն են ունեցել և այլն։

Սանասարյան. - Շատերը շատ բան կարող են ասել, պետք է կարողանան հիմնավորել։

«Ազատություն». - Պարոն Սանասարյան, Դուք նաև չեք ընդունում, որ Ձեր աշխատակիցները Ձեզ կարողացել են խաբել, ֆռռացնել, ինչպես ասում են, և փոխել են չափորոշիչները։

Սանասրյան. - Եթե էս կարևոր հոսքի մեջ որևիցե մեկը ուզեցել է իր բաժին ջուրը տեսնի, դա այլ հարց է։ Ինչպե՞ս պետք է իմանայի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal