Գեղարքունիքում երեխաներին կասկածելի կոնֆետներ հյուրասիրող անձը հայտնաբերվել է. Նելլի Դուրյան
ԲլոգՈստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի քաղաքացիներ, համացանցում շրջանառվում էին լուրեր՝ «Գեղարքունիքի մարզում երեխաներին կասկածելի կոնֆետներ են բաժանել, կատարվել է ստամոքսի լվացում», ինչի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում նախապատրաստվել են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն և համաձայն փորձագետի եզրակացության` փորձաքննության ներկայացված «Вдохновение» շոկոլադում հոգեմետ և խիստ ներգործող նյութեր չեն հայտնաբերվել: Հայտնաբերվել է շոկոլադ հյուրասիրող անձը: Պարզվել և հիմնավորվել է, որ դպրոցի երեխաներից, «Вдохновение» շոկոլադե սալիկներից, որևէ մեկը չի թունավորվել, այն եղել է անվնաս, իր մեջ թունավոր նյութեր չի պարունակել»: