Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Արցախի հարցի Արևմուտքի ռևերանսները

Analysis

ԱՄՆ-ում սպասվող ԱԳ նախարարների հանդիպման մասին բարձրաձայնեց Էլմար Մամեդյարովը նա հայտարարեց, որ ամերիկացիներն առաջարկել են Զոհրաբ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել Վաշինգտնում: Այնպիսի տպավորթւթյուն ստեղծվեց, որ ԱՄՆ-ը, իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, պատրաստ է իր ներդրումն ունենալ Արցախի հակամարտության կարգավորման գործում: Իսկ բանակցային գործընթացը ոչ միայն դինամիկ է դարձել, այլև նոր որակ կարող է ստանալ:

Ինչ տեղի ունեցավ Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի փոխհարաբերություններում, Վլադիմիր Պուտինի անձնական միջամտությամբ էր: Հիմա էստաֆետը կարծես թե պատրաստ է ընդունել Դոնալդ Թրամփը, իսկ Վաշինգտոնում Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների ենթադրյալ հանդիպումը կարող է եռակողմ հանդիպման նախադեպ դառնալ՝ Թրամփ-Ալիև-Փաշինյան: Առավելևս, որ Եվրոպայի ու Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջորջ Քենտը հաստատեց, որ Վաշինգտնոը կարող է կազմակերպել հայ և ադրբեջանցի նախարարների հանդիպումը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցերով՝ «աջակցել գործընթացին, որ կհանգեցնի խաղաղ լուծման»:

Եթե հաշվի առնենք, որ Մամեդյարովն ու Մնացականյանը արդեն հանդիպել են Փարիզում ու Մոսկվայում, լիովին տրամաբանական է, որ Վաշինգտոնում հաջորդ բանակցությունների ժամկետը սկզբունքորեն պետք է համապատասխանի ձևավորված ենթատեքստին: Սակայն ամերիկացիները սկսեցին խոսել միայն «անորոշ ապագայի» մասին՝ խուսափելով նշել նույնիսկ մոտավոր ժամկետ: Քենտի խոսքով՝ դա «դեռևս սահմանված չէ»: Դա կարևոր նշանակություն ունի, որովհետև ձգձգումը կխափանի բանակցային գործընթացի դինամիկան, կարող է արգելակել նույնիսկ այն նվազագույն դրականը, որ ձեռք է բերվել Բաքվի ու Երևանի փոխհարաբերություններում վերջին ժամանակներս: Այդ պատճառով ադրբեջանական որոշ պարբերականների բարձրացրած հարցը վաշինգտոնյան հանդիպմանն գլխավոր նախաձեռնողի վերաբերյալ, նկատելի սրություն է ստանում: Եթե ԱՄՆ է, տրամաբանական է եթադրել, որ նրանք ունեն կոնֆլիկտի կարգավորման ինչ-որ սեփական սցենար: Եթե ոչ, ապրիլի 15-ին Մոսկվայում Սերգեյ Լավրովի ու ՄԽ համանախագահների հետ հանդիպումից հետո՝ վաշինգտոնյան առանց որոշակի ժամկետի հանդիպման Բաքվի անոնսը որոշակի խաղի տարր ունի: Ընդ որում՝ դա համընկնում է Վաշինգտոնի կողմից՝ Փաշինյանի կառավարության նկատմամբ նկատելի սառը վերաբերմունքի հետ: Այդ դեպքում հասկանալի է դառնում Բաքվի փորձագիտական հանրության մի մասի տրամադրությունը, որ ամերիկացիների հետ որոշակի հույսեր են կապում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման մեջ:

Բաքվում նշում են «Բոլտոնի պլանը»՝ կարծես հակադրելով «Լավրովի պլանին»: Բայց խնդիրն այն է, որ հանրային մակարդակում այդպիսի պլաններ գոյություն չունեն, իսկ «Բոլտոնի պլանի» բովանդակությունը մատուցվում է բացառապես ընդհանուր նկարագրությամբ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն և «հայկական զորքերի» դուրս բերում շրջաններից: Եվս մեկ կարևոր նյուանս կա, որին ժամանակին կոչ էր անում ուշադրություն դարձնել Հարվարդի համալսարանի աշխատակից Բրենդա Շաֆերը: Նա, խոսելով Արցախի հակամարտության ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ, նշում էր, որ՝ նախ ղարաբաղյան ուղղությունը երբեք գերակայություն չի եղել Կասպիական տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության մեջ, երկրորդ՝ այդ ուղղությամբ մի քանի պետական կառույցներում կան անհամատեղելի մոտեցումներ: Պաշտոնական փաստաթղթերով՝ Վաշինգտոնը ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, տարածքը հենց այդպես է ներկայացված Պետդեպի պաշտոնական քարտեզներում: Բայց արտաքին քաղաքական այլ փաստաթղթերում հայտարարվում է, որ «Արցախի ապագա կարգավիճակը բանակցությունների առարկա է Մինսկի գործընացի մասնակի կողմերի միջև»: Թրամփի օրոք ոչինչ չի փոխվել: Ավելին՝ մեծ է հավանականությունը, որ Թրամփը կարող է հայտարարություն անել հարցերով, որ կարևոր են ամերիկահայերի համար, դա հավանական է, եթե դիտարկենք նոր ընտրարշավին ընդառաջ:

Բարձրաձայնելով Վաշինգտոնում հաջորդ հանդիպման անցկացման հարցը՝ Մամեդյարովը, բնականաբար, ունեցել է ինչ-որ ենթատեքստ: Կա վարկած, որ նա պարզապես դժգոհ էր Մոսկվայի հանդիպումից ու ջանում է Վաշինգտոնով ռևանշի հասնել Մոսկվայի նկատմամբ: Բայց դա չափազանց ռիսկային խաղ է՝ առանց հստակ երաշխիքներ ունենալով «Բոլտոնի պլանի» ոչ միայն գոյության, այլև այդ պլանը կյանքի կոչելու մտադրության:

Մոսկովյան հանդիպման պայմանավորվածությունները կամ ինչ հրապարակավ հայտարարվեց, վերաբերում են հրադադարի պահպանմանը, մարդասիրական նախաձեռնություններին, լրագրողների փոխայցերին, սահմանամերձ բնակավայրերում գյուղաշխատանքների ապահովմանը: Բաքուն շտապեց խախտել պայմանավորվածությունները՝ կրակ բացելով Տավուշի ուղղությամբ: Վաշինգտոնում, թե այլ քաղաքում ԱԳ նախարարների հանդիպումը հազիվ թե իրավիճակ փոխի՝ կողմերը պատրաստ չեն զիջումների: Ադրբեջանը քաղաքական և ռազմական նպատակների իրագործման համար ժամանակ է ձգում՝ գուցե սպասելով, որ Հայաստանում ու Արցախում կլինեն իր համար բարենպաստ զարգացումներ: Իսկ այդ ընթացքում առաջ է մղում իր սուբստանտիվ օրակարգը, որ առաջ կոչվում էր «Լավրովի պլան», հիմա նաև՝ «Բոլտոնի պլան»: Հայաստանն էլ շարունակում է Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելու փորձերը:

Անդրանիկ Հարությունյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal