Ար­ցա­խի ապա­գա կար­գա­վի­ճա­կը կող­մե­րի մի­ջև բա­նակ­ցու­թյուն­նե­րի առար­կա է

regnum.ru-ն «Լեռնային Ղարաբաղ. ԱՄՆ-ը կարող է դադար ստեղծել բանակցություններում, Մամեդյարով-Մնացականյան վաշինգտոնյան հանդիպման ժամկետը առայժմ հայտնի չէ» վերնագրով հոդվածում գրում է, որ երբ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե ամերիկացիները առաջարկել են իր հայ գործընկերոջ` Զոհրաբ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպումը Վաշինգտոնում անցկացնել, պատասխանել է. «Իսկ ինչու չէ»: Այդ ժամանակ թվաց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ-ը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ցանկանում է իր ավանդը ներդնել: Իսկ բանակցային գործընթացը ոչ միայն թափ է հավաքում, այլ նաև կարող է նոր որակ ձեռք բերել: Ինչ էլ որ ասվի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հարաբերություններում տեղի ունեցածի մեծ մասը կատարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջնորդության շնորհիվ: Հիմա նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ընդունել էստաֆետը, իսկ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ Վաշինգտոնում առաջարկվող հանդիպումը կարող է դառնալ ԹրամփԱլիև-Փաշինյան «եռանկյուն» գագաթաժողովի նախերգանքը: Ավելին, ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենտը հաստատել է, որ Վաշինգտոնը կարող է կազմակերպել հայ և ադրբեջանցի նախարարների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով և «աջակցել այն գործընթացին, որը կհանգեցնի հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Բայց իրականում ե՞րբ: Հաշվի առնելով այն, որ Մամեդյարովը և Մնացականյանը արդեն հանդիպել են Փարիզում և որոշակի ժամանակ անց Մոսկվայում, ապա բավականաչափ ողջամիտ է, որ Վաշինգտոնում կայանալիք հաջորդ բանակցությունների ամսաթիվը սկզբունքորեն պետք է տեղավորվի արդեն հաստատված այս ժամանակացույցում: Սակայն ամերիկացիները սկսել են խոսել միայն «անորոշ ապագայի» մասին՝ խուսափելով անգամ բանակցությունների մեկնարկի մոտավոր ժամկետներ նշել: Ըստ Քենտի, այն «դեռ չի հաստատվել»: Սա կարևոր է, քանի որ հետաձգումը կխանգարի բանակցային գործընթացում առաջացած դրական դինամիկային, որն էլ կարող է դանդաղեցնել վերջին շրջանում Բաքվի և Երևանի հարաբերություններում ձեռք բերված նվազագույն դրական զարգացումները: Հետևաբար, որոշ ադրբեջանական ԶԼՄ-ների բարձրացրած՝ Վաշինգտոնյան հանդիպման գլխավոր նախաձեռնողի ով լինելու մասին հարցը բավականին սուր է դառնում: Եթե դա ԱՄՆ-ն է, ապա տրամաբանական է ենթադրել, որ նա ունի կոնֆլիկտի լուծման իր տեսակետը: Եթե այդպես չէ, ապա առանց ժամկետ նշելու վաշինգտոնյան հանդիպման մասին Բաքվի հայտարարությունը որոշակի խաղային տարր է պարունակում: Միևնույն ժամանակ այս ամենը համընկնում է Վաշինգտոնի կողմից Փաշինյանի կառավարության հետ հարաբերությունների նկատելի սառեցման պահի հետ: Միանգամից պարզ է դառնում Բաքվի փորձագիտական համայնքի մի մասի հույսերը առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ամերիկացիների հետ ամեն ինչ ավելի լավ կլինի: Ինչքանո՞վ են դրանք արդարացված: Բաքվում նշում են «Բոլթոնի պլանի» մասին՝ կարծես այն հակադրելով «Լավրովի պլանին»: Սակայն խնդիրն այն է, որ հանրային մակարդակով նման նախագծեր գոյություն չունեն, և «Բոլթոնի պլանի» բովանդակությունը ներկայացվում է բացառապես ընդհանուր բնութագրիչներով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և «հայկական զորքերի» դուրս բերումը գրավյալ տարածքներից: Բաքվի «Minval.az» կայքը հավաստիացնում է, որ «դա շատերին է ոգեշնչում Բաքվում»: Բայց ինչո՞ւ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը անտեսում Բոլթոնի ծրագիրը և ընդհանրապես չի նպաստում այն իրականացնելուն: Պատասխանը պարզ է. դա կպայթեցնի իրավիճակը և կխափանի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, որն էլ, ի դեպ, Մոսկվայի «ձեռքերը կարձակի»: Կա մեկ այլ կարևորագույն նրբություն, որի վրա ժամանակին կոչ էր անում ուշադրություն դարձնել Հարվարդի համալսարանի աշխատակից Բրենդա Շաֆֆերը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման մասին՝ նա նշել է, որ առաջին հերթին՝ Կասպյան տարածաշրջանում ղարաբաղյան ուղղությունը ամերիկյան քաղաքականության գերակայություն երբեք չի եղել, և երկրորդը, որ այդ ուղղությամբ կան անհամատեղելի մոտեցումներ: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն, Վաշինգտոնը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և այդպիսին այն ներկայացված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական քարտեզներում: Սակայն այլ արտաքին քաղաքական փաստաթղթերը հաստատում են, որ «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը ԵԱՀԿ Մինսկի գործընթացում ներգրավված կողմերի միջև բանակցությունների առարկա է»: Նշենք, որ այսօր էլ՝ Թրամփի օրոք, ոչինչ չի փոխվել: Հետևաբար, վստահորեն կարելի է ասել, որ Վաշինգտոնը չի փորձի միայնակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքեր գործադրել և կշարունակի իր գործողությունները համակարգել շահագրգիռ այլ երկրների և նախևառաջ Ռուսաստանի հետ: Ավելին, հավանական է, որ Թրամփը կարող է հանդես գալ այնպիսի հայտարարություններով, որոնք հաճելի են ամերիկահայերի համար: Դա հնարավոր է, քանի որ երկիրը նոր ընտրարշավի նախաշեմին է: Այսպիսով, մնում է միայն գուշակել, թե ղարաբաղյան հակամարտության հարցով ինչ որոշումներ է ակնկալում Բաքուն ԱՄՆ-ից, և ինչ է նշանակում այս դիվանագիտական աճուրդը, թեև հնարավոր է, որ ինչ-որ տրամաբանություն այստեղ կա Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ կապված:

Կամո Խաչիկյան

Սպանություն Աբովյան քաղաքում․ դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա երիտասարդի դի Հավաքվել է մոտ 3 մլն դոլար, ծախսվել՝ մոտ 2 մլն. Աննա Հակոբյանը ներկայացրել է հիմնադրամների աշխատանքը Ճաշը լցրել ա դեմքին. զինծառայողի մայրը հրաժարվում է որդուն վերադարձնել ծառայության (տեսանյութ) ԱԱԾ-ում չգիտեն, թե ինչքան գումար է տրամադրվելու ՀԱՊԿ շրջանակում տեղեկատվական համակարգ ներդնելու համար Զախարովան ուղիղ եթերում պատմել է Հայաստան կատարած իր վերջին այցի մասին (տեսանյութ) Ի՞նչ է արել Սիփան Փաշինյանն ԱԺ-ում վեց ամսվա ընթացքում. մանրամասն հաշվետվություն Երեւանում 50-ամյա կինը իրեն նետել է շենքի պատուհանից. նա հիվանդանոցում է Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի զարգացմանն առնչվող հարցեր Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամերիկահայ 6-ամյա տղային (լուսանկարներ, տեսանյութ) Արաբկիրի նախկին թաղապետը 250 հազար դրամով վարձակալել է «Մոլոկանի» այգին. Hetq.am Աշխատանքից ազատվել է վարչության պետ Հմայակ Հակոբյանը. Կադաստրի կոմիտե Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ արդարադարտության նախարարի երդման արարողությունը ՀՀ դեսպանը հանդիպեց ԱՄԷ կրթության նախարարի հետ Մխիթարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի հետ ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն․ ներգրավվել է նաև ուղղաթիռ (տեսանյութ) Թրաֆիքինգի ենթարկված աղջիկն ապահով ձեռքերում է (տեսանյութ) ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ Զինծառայողը բուժում ստանալուց հետո չի ցանկացել ներկայանալ զորամաս Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաաղտոտված երկրների ցուցակում Եթե մինչև չորեքշաբթի հայտարարությամբ հանդես չգան, ես էլ ճանապարհ կփակեմ. Սասուն Միքայելյան
Մենք ամեն օր խմում ենք սա, չկասկածելով անգամ, որ այն կարող է կրծքագեղձի քաղցկեղի պատճառ դառնալ… Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում կներկայացնի Լիանա Ոսկերչյանը Ինչո՞ւ է Անահիտ Կիրակոսյանը իրականում լքել «Women’s Club»-ը Ընտրեք այս փոստատար աղավնիներից մեկին և պարզեք ինչ է սպասվում ձեզ մոտակ 3 օրերին Կենդանակերպի նշաններ, որոնք 40-ից հետո դառնում են ավելի հմայիչ Սոֆի Դևոյանի 70-ամյակին նվիրված համերգը, Զարուհի Բաբայանի անակնկալն ու թոռնուհու՝ Սոֆի Դևոյան կրտսերի խոստովանությունը Օրական ընդհամենը 3 գդալ և ազատւվեք խոլեստերինից ու որովայնի ճարպից Աղջիկը սարսափեց՝ նկատելով աչքերի շուրջն այս սպիտակ ճարպագնդերը. ահա թե ինչն օգնեց արագ ազատվել դրանցից Անի Երանյանն առաջին անգամ ցույց է տվել եղբորը, ով իրեն նման է ջրի կաթիլի պես (լուսանկար) Գիտնականները նշել են ծննդաբերելու լավագույն տարիքը. կանա՛յք, դուք շատ կզարմանաք
website by Sargssyan