Տնտեսության մեջ «ընդդեմ»-ներ չկան

Օրերս Արարատի մարզում տեղի ունեցավ «Իմքայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը: Նիկոլ Փաշինյանի ելույթի հիմնական առանցքը տնտեսական հեղափոխությունն էր։ Այստեղ միանգամից հարց է առաջանում՝ ՀՀ տնտեսության մեջ իրո՞ք կատարվել են փոփոխություններ, որ տնտեսական հեղափոխության նախադրյալներ լինեն: Գյուղատնտեսությամբ ու զբոսաշրջությամբ երկիրը կդառնա՞ բարձր տեխնոլոգիական: Կաթիլային ոռոգման մասին խոսողները պատկերացնու՞մ են համակարգի ներդրման գինը: Կաթիլային ոռոգումը փրկություն է, բայց՝ Իսրայելում: Նույնիսկ եթե Հայաստանում, ինչպես Իսրայելում է, ջուրն էժան լինի նրանց համար, որ մեկ հեկտարից ավելի շատ բերք են ստանում: Իսրայելի 60 %-֊ն անապատ է, իսկ Հայաստանում ջրի 70 % կորուստ ունենք: ՀՀ ջրային ավազանի ջրի հիմնական մասը հոսում է Թուրքիա: Կաթիլային ոռոգումը ոչինչ չի տա, քանի լուծված չեն սերմնացուի, անասունների սելեկցիայի, մշակաբույսերի տեսակի ծրագրման, ապահովագրության, կոոպերացիայի, կարկտահարությունից պաշտպանության հարցերը:

Ի դեպ՝ պատմության մեջ որոշակի ուսումնասիրություն կատարելով պարզ է դառնում, որ դեռևս 1999-ի ամռանը Վազգեն Սարգսյանը ջրի հարցով արտագնա խորհրդակցություն էր կազմակերպել՝ ոլորտի պատասխանատուներին ու մասնագետներին Արարատի մարզ տանելով: Դեռ այն ժամանակ էր նա խնդիր դնում ՀՀ ջրային պաշարների քարտեզ ունենալը՝ խորքային ջրեր, արտեզյան, ջրամբարներ, գոլորշացման մակարդակի հաշվառում: Նաև ասում էր, որ հեռանկարում ջուրը սիմվոլիկ գնով պիտի գյուղացուն տրվի՝ գյուղմթերքի արտահանումն էժանացնելով: 

Ըստ էության, քանի՞ խորհրդաժողով է պետք, որ վարչապետն ու կառավարությունը հասկանան՝ գյուղատնտեսությամբ ու զբոսաշրջությամբ արդյունաբերական հեղափոխություն չես անի, փողն արդյունաբերության մեջ է, իսկ արդյունաբերության վերականգնումը կառավարության օրակարգում առաջնահերթություն չէ:

Այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը քանիցս խոսում է, որ ՀՀ-ում վերջին մեկ տարվա ընթացքում 50000 աշխատատեղ է ավելացել, ընդամենը այս կամ այն ոլորտից քերված ու բացահայտված  փաստեր են. իհարկե նման պրիմիտիվ քայելրով տնտեսության զարգացում չես իրականացնի: Կարևոր է փաստել նաև, որ վարչապետն անընդհատ զուգահեռներ է անցկացնում քաղաքական ու տնտեսական հեղափոխությունների միջև՝ հույսը դնելով մարդկանց գլխում աղքատության հաղթահարման վրա. Նա պետք է մտածի, որ ինքը ՀՀ ամենահպարտ քաղաքացին է, որ ամենից շատ պիտի մտածի արդյունաբերության զարգացման մասին: Մի կարևոր բան ևս՝ եթե քաղաքականության մեջ առ այսօր աշխատում է «ընդդեմի» սկզբունքը, տնտեսության մեջ «ընդդեմ» չկա:

Դեկտեմբերի 9-ի ընտրություններից անցել է չորս ամիսը, ինչը միանշանակ, գերկարճ ժամանակ չէ, հակառակը՝ անցած 4 ամիսները պիտի լինեին համակարգային փոփոխությունների ներկայացման ու հիմնավորման շրջան, որ մնացած 4 տարում հնարավոր լինեին փոփոխությունները: Հեղափոխությունից հետո անցած մեկ տարում կառավարության հաստատված կառուցվածքից ու վարած քաղաքականությունից, մենք նույնիսկ չունենք պետական ձևավորված ու գործող համակարգ, հայեցակարգ կամ ծրագիր, որ առարկայական է դարձնում տնտեսական հեղափոխության հնարավորությունը: Փոխարենն ավելի ու ավելի հաճախ ենք լսում թվեր ու վիճակագրական հաջողությունների հայտարարություններ, իսկ կյանքի որակը փաստացի նույնն է:

Անդրանիկ Հարությունյան

Լողափնյա վոլեյբոլի հավաքականն անհաջող է մասնակցել Լոնդոնի օլիմպիական վարկանիշային մրցաշարին Հրշեջները մարել են Լուսառատում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Շրի Լանկայի զինվորականները կալանել են Զատկի ահաբեկչությունների մեջ կասկածվող մոտ 100 մարդու Մխիթարյանով հետաքրքրված է «Միլան»-ը «Ունեցիր Սերժ Սարգսյանի խոհեմությունից, պարո´ն վարչապետ»․ քաղաքագետը՝ Փաշինյանին «Յուվենտուսը» չհաղթեց A Սերիայի վերջին 5 տուրերում Ֆեդերերը հաղթանակով մեկնարկեց «Ռոլան Գարոս»-ում Ինչպե՞ս կանգնեցնել ինքնասպանական այս մեխանիզմը․ Աշոտյան Գերմանիայում հրեաները ենթարկված են պոտենցիալ վտանգի Ավտոմեքենան, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորակում. կա 1 զոհ, 2 վիրավոր Հզոր և միացյալ Հայաստանի հեռանկարը չի կարող դառնալ քաղաքական շահարկման առարկա Զոհրաբ Մնացականյանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում Լիտվայի նախագահի ընտրություններում մասնակցությունը գերազանցել է 40 տոկոսը Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին (լուսանկարներ) Թաիլանդում նավի վրա պայթյուն է որոտացել. կա 130 վիրավոր Պերուում 8,0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ի՞նչ արժե ... ՀՀ մի շարք մարզերում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ
Կյանքում նպատակներին հասնելու իմաստուն խորհուրդներ (Video) Ըստ այս հոդվածագրի՝ քաղցկեղը հիվանդություն չէ, այլ շատ եկամտաբեր բիզնես (Video) Իրական պատմություն. Խնդրում եմ, մի ծեծեք ձեր երեխաներին 63-ամյա միլիոնատերը 25-ամյա պարուհուն Կաննի փառատոնի կարմիր գորգուղու վրա ամուսնության առաջարկություն է արել (տեսանյութ)... Ահա, թե ինչու են գիշերվա կեսին ձգվում ոտքի մկանները. ընդամենը 2 բաղադրիչ, և Տիպիկ Կարիճի բնավորության 10 գիծ Սիրում եք պանրիկներ, բայց դրանք չեն ստացվում. այս բաղադրատոմսով ստացվում է բացառապես բոլորի մոտ Գիտնականները պարզել են՝ ինչո՞ւ են խելացի մարդիկ նախընտրում մենակ մնալ Անգամ աշխատավայրում Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանն աչքի են ընկնում իրենց ռոմանտիկ տրամադրությամբ (լուսանկար) Միրգ, որը կարող է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը. ինչու է սերկևիլն այդքան օգտակար
website by Sargssyan