Նոր Հայաստանի կոռուպցիոն ծիլերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շարունակ թմբկահարվում է, թե Հայաստանում արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան։ Հակակոռուպցիոն պայքար կա, դա ակնառու է, ողջունելի է, ու որևէ մեկս կասկածի տակ չենք դնում դրա գոյությունը։ Այնուամենայնիվ, կան երևույթներ, որոնք մտահոգություններ են ծնում նոր կոռուպցիոն ռիսկերի առաջացման վերաբերյալ։

Անշուշտ, դրական է, որ Երևանի քաղաքապետարանը փորձում է լուծում տալ աղբահանության խնդրին՝ «ԿամԱԶ»-ներ գնելով, մանավանդ, որ մոտենում է ամառը, ու հաստատապես առկա է համաճարակի տարածման իրական ռիսկ։ Սակայն տարակուսելի են մնում մի քանի հացեր։ Մեկ անձից գնման սկզբունքը հակամրցակցային է ու իր մեջ կոռուպցիոն ռսկեր է պարունակում, ինչի մասին արդեն մի քանի օր է՝ բարձրաձայնում են ավագանու անդամ սակավաթիվ ընդդիմադիրները։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ աղբատար մեքենաների ձեռքբերման գործընթացում հակամրցակցային համաձայնության բաղադրիչ կա, և դա ապացուցելի է ոչ ողջամիտ կարճ ժամկետում տեխնիկայի ներկրման փաստով

Սակայն թաքնված կոռուպցիոն ռիսկեր կան պետական այլ ինստիտուտներում, գործիչների վարքագծում ևս։ Անցած շաբաթ օրը Արարատում տեղի ունեցած բիզնես ֆորումի կազմակերպման մրցույթը շահել էր «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությունը։ Սա նույն կազմակերպությունն է, որը «Քաղաքացու օրն» էր կազմակերպել Երևանում, նաև կազմակերպել էր Ամանորի միջոցառումները։

Ավելին, տեղեկացնենք, որ «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությունն առանց մրցույթի էր ընտրվել «Քաղաքացու օրվա» երևանյան միջոցառումների կազմակերպման համար։ Ավելորդ չէ նշել, որ Թումանյանի 150-ամյակի միջոցառումները ևս «Ֆակտորի Փրոդաքշնի» կողմից են կազմակերպվել:

Ուշագրավ է, որ ԶԼՄ-ներում տեղ են գտել հրապարակումներ, որոնք փաստում են, թե այս ընկերության տնօրենը սերտ հարաբերությունների մեջ է կառավարության աշխատակազմի ղեկավարի, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի, նրա պատգամավոր եղբոր՝ Հայկ Սարգսյանի հետ։ Ի դեպ, տեղին է հիշեցնել, որ վերջինս նախօրեին հայտնվել էր իսկական սկանդալի կիզակետում՝ թանկարժեք շքեղ մեքենայով շրջելով Երևանի կենտրոնական փողոցներում։ Հեղափոխական պատգամավորն արդարացել էր, թե մեքենան իրենը չէ՝ պատկանում է ընկերոջը։ Սակայն հասարակությունը վաղուց նման արդարացումներին չի հավատում, որովհետև դրանք շատ նման են մինչհեղափոխական Հայաստանի իշխանավորների «ալիբիներին»։ Միայն այն բանի համար, որ Հայկ Սարգսյանը հեղափոխական է՝ հասարակությունը պարտավոր չէ հավատալ նրա յուրաքանչյուր խոսքին, մանավանդ, երբ նրա մտերիմները «պատահաբար» շահում են կառավարության միջոցառումների մրցույթները։

Սակայն, եթե նույնիսկ «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությունը կապեր չունի այսօրվա իշխանությունը ներկայացնող գործիչների հետ, արդեն այն հանգամանքը, որ նա պարբերաբար կառավարության միջոցառումների մրցույթներ է շահում, կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին ողջամիտ կասկածներ է ծնում։

Իշխանության դեգրադացիայի գործընթացը սկսվել է, երբ հազիվ բոլորել է հեղափոխության մեկ տարին, ու այս համատեքստում այլևս զարմանալի չեն լուրերը, որ Լոռու մարզպետարանի կրթության, սպորտի և մշակույթի վարչության աշխատակիցները դպրոցների տնօրեններից բացատրություն են պահանջել, թե ինչու վերջիններս ներկա չեն եղել և չեն մասնակցել «Քաղաքացու օրվա» առիթով մարզում կազմակերպված միջոցառումներին

Քաղաքական հին մշակույթը վերականգնվում է՝ արագ տեմպերով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Լողափնյա վոլեյբոլի հավաքականն անհաջող է մասնակցել Լոնդոնի օլիմպիական վարկանիշային մրցաշարին Հրշեջները մարել են Լուսառատում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Շրի Լանկայի զինվորականները կալանել են Զատկի ահաբեկչությունների մեջ կասկածվող մոտ 100 մարդու Մխիթարյանով հետաքրքրված է «Միլան»-ը «Ունեցիր Սերժ Սարգսյանի խոհեմությունից, պարո´ն վարչապետ»․ քաղաքագետը՝ Փաշինյանին «Յուվենտուսը» չհաղթեց A Սերիայի վերջին 5 տուրերում Ֆեդերերը հաղթանակով մեկնարկեց «Ռոլան Գարոս»-ում Ինչպե՞ս կանգնեցնել ինքնասպանական այս մեխանիզմը․ Աշոտյան Գերմանիայում հրեաները ենթարկված են պոտենցիալ վտանգի Ավտոմեքենան, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորակում. կա 1 զոհ, 2 վիրավոր Հզոր և միացյալ Հայաստանի հեռանկարը չի կարող դառնալ քաղաքական շահարկման առարկա Զոհրաբ Մնացականյանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում Լիտվայի նախագահի ընտրություններում մասնակցությունը գերազանցել է 40 տոկոսը Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին (լուսանկարներ) Թաիլանդում նավի վրա պայթյուն է որոտացել. կա 130 վիրավոր Պերուում 8,0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ի՞նչ արժե ... ՀՀ մի շարք մարզերում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ
Կյանքում նպատակներին հասնելու իմաստուն խորհուրդներ (Video) Ըստ այս հոդվածագրի՝ քաղցկեղը հիվանդություն չէ, այլ շատ եկամտաբեր բիզնես (Video) Իրական պատմություն. Խնդրում եմ, մի ծեծեք ձեր երեխաներին 63-ամյա միլիոնատերը 25-ամյա պարուհուն Կաննի փառատոնի կարմիր գորգուղու վրա ամուսնության առաջարկություն է արել (տեսանյութ)... Ահա, թե ինչու են գիշերվա կեսին ձգվում ոտքի մկանները. ընդամենը 2 բաղադրիչ, և Տիպիկ Կարիճի բնավորության 10 գիծ Սիրում եք պանրիկներ, բայց դրանք չեն ստացվում. այս բաղադրատոմսով ստացվում է բացառապես բոլորի մոտ Գիտնականները պարզել են՝ ինչո՞ւ են խելացի մարդիկ նախընտրում մենակ մնալ Անգամ աշխատավայրում Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանն աչքի են ընկնում իրենց ռոմանտիկ տրամադրությամբ (լուսանկար) Միրգ, որը կարող է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը. ինչու է սերկևիլն այդքան օգտակար
website by Sargssyan