Հայաստանում այս տարի բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 միլիարդ, այլ՝ 62 միլիարդով դրամով

Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 միլիարդ դրամով, այլ 62 միլիարդով: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրված ասուլիսում ամփոփելով վարչապետ ընտրվելու մեկամյակը:

«2019թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները փաստացի աճել են 25%-ով կամ 64.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքում բյուջետային եկամուտների աճով: Ստվերի կրճատման արդյունքում 2018թ. համադրելի ցուցանիշներով հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են ՀՆԱ 21.8 տոկոս, ինչը 2017թ. համեմատ բարելավվել է 1.3 տոկոսային կետով»,-նշեց Փաշինյանը։

Կառավարության՝ հարկ վճարողներին ունեցած 120 միլիարդ դրամի անցումային գերավճարի պարտք է մարվել, որը գերավճարի պարտքի 90 տոկոսն է: «Սա ո՞ր դեպքն է. դու գիտեք՝ երկար տարիներ Հայաստանում քննարկման առարկա է եղել, որ ՊԵԿ-ը հարկային մարմինները գերավճարներ են պահանջել տնտեսավարողներից: Անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ պարտքը եղել է 130 միլիարդ դրամ, այսինքն՝ բիզնեսը այդքան գումար է ավելի վճարել: Իշխանափոխությունից հետո հարկային մարմինները ընդունել են հաշվետվություն բիզնեսից, բայց դրա դիմաց փող չեն գանձել և 120 միլիարդ դրամի պարտավորություն մարվել է, դա նշանակում է, որ կառավարությունը միայն այս հոդվածով մոտ 300 միլիոն դոլար վերադարձրել է բիզնեսին»,-ընդգծեց վարչապետը:

Հեղափոխությունից հետո ԱԱՀ գծով շուրջ 19 միլիարդ դրամ ավելի գումար է վերադարձվել տնտեսավարողներին, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Հեղափոխությունից հետո նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է տպագրվել շուրջ 82 միլիոն հատ հսկիչ դրամարկղային կտրոն, որը շուրջ 35-40 տոկոս աճ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից՝ որոշ մասը ենթադրաբար նոր են ստեղծվել։

 

ՊՆ-ն 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցներ է ձեռք բերել․ դատախազություն Հերքում եմ, որ Խմբակցության հանդիպմանը ԲԴԽ կամ ՍԴ ցրելու մասին խոսակցություն է գնացել. Մակունց Հնդկաստանում զինյալները սպանել են 11 մարդու, ներառյալ պատգամավորի եւ նրա ընտանիքի անդամների Վառելիքի ծախսի շոշափելի կրճատում՝ Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչներին տարել են Կենտրոնի ոստիկանություն Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջան, ապա ամեն հարցում հեղափոխություն արեք «Քրեական գործն իր ողջ նյութերով հանդերձ ՍԴ ուղարկելով մեր բողոքարկման իրավունքը դադարել է». Վահե Գրիգորյան Նոր բացահայտումներ, որոնք հավանաբար կհետաքրքրեն նաև իրավապահներին Ավարտվեց Լևոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը Նիկոլայ Բաղդասարյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուի մասին «Շատ երկար սպասված հայտարարություն, որի համար հիմա իսկապես ուրախ եմ». Թևան Պողոսյան Բացահայտենք «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց-թանգարանում պահվող գանձերը Դոլարի փոխարժեքը նվազել է 480 դրամից. Եվրոն եւս էժանացել է Նոր Զելանդիայի հրաձիգին մեղադրել են ահաբեկչության մեջ Վանաձորում 1 տարեկան երեխան եռման ջրից 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ է ստացել Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու մասին Հերթով բացահայտվում են իրական հակահեղափոխական ուժերը ԵԽԽՎ դիտորդները մտահոգություն են հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի վերաբերյալ Կոտայքի մարզում հաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել է կնոջը. կինը մահացել է. մանրամասներ Մանրի «ժուլիկություններից»՝ «պատահական» զուգադիպություն
website by Sargssyan