Տնտե­սու­թյունն ու «Նյու Վա­սյու­կին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ամեն ինչ փորձում են բացարձակ արժեքներով գնահատել։ Պարբերաբար հայտարարվում է, որ չեն կարող բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճել։ Տեսականորեն հասկանալի է, բայց պետք է հաշվի առնել, թե ինչ ժամանակի, տարածության, մտածողության պայմաններում ենք մենք ապրում։ Կան առանձնահատկություններ, առանձին դեպքեր։

Հայաստանում սկսվել է չափորոշիչների պայքար, այսինքն՝ անհրաժեշտության դեպքում որպես օրինակ կարող են մատնանշել աֆրիկյան մի ինչ-որ հեռավոր երկիր, մի այլ իրավիճակում վկայակոչվում է եվրոպական որևէ զարգացած երկիր` չցանկանալով խորանալ, թե մեր իրականությունը զարգացման ինչ աստիճանի վրա է։ Մենք դեռևս շուկայական հարաբերությունների ձևավորման փուլում ենք, և օբյեկտիվ պատճառներով է նաև, որ քաղաքականությունն ու բիզնեսը միախառնվել են։

Իրականում լինելով մաքսիմալիստ՝ մեզ թվում է, որ եթե այսօր հրովարտակենք, թե շուկայական հարաբերություններ են, վաղը այդպես կլինի, բայց միանշանակ այդպես չէ։ Պահանջվում են տասնամյակներ, անգամ դարեր, որպեսզի այդ հարաբերությունները միս ու արյուն ստանան, իսկ այդ միջակայքում քաղաքականությունից բիզնեսը չի հեռանա։ Կարելի է կտրուկ գործել, բայց դա չի կարելի դարձնել օղապարան։

Ենթադրենք՝ ուզում եք գործարարությունը տարանջատել քաղաքականությունից, հարց է առաջանում, թե ովքե՞ր են քաղաքական գործիչները, որտե՞ղ է քաղաքական համակարգը։ Թյուր պատկերացում կա, թե ուզում են դասական քաղաքական համակարգ կառուցել, իսկ դրանում գտնվողներն էլ փառահեղ գործիչներ են, ու այդ գործը կարող է խափանել խորհրդարանում հայտնված մի գործարար։ Ամեն երևույթ պետք է գնահատել տվյալ ժամանակի մեջ։ Այդ գործարարները անցնող 30 տարիների ընթացքում եղել են տնտեսությունը խթանող, զարգացնող, լոկոմոտիվ հանդիսացող անձնավորություններ։

Իրականում, այսպես կոչված, տնտեսական հեղափոխություն տերմինաբանություն գոյություն չունի։ Հեղափոխություն է, երբ արհեստագործական վիճակից մարդիկ անցում են կատարում մեքենայական արտադրության։ Ընդհանուր առմամբ՝ նման հեղափոխություն հասկացությունը ոչ մի կոնկրետ երկրի տնտեսության չի վերաբերում, այն ընդհանուր մարդկության հարց է։ Ըստ էության՝ 20-րդ դարի վերջին մարդկությունը չուներ հեռահաղորդակցության այն ժամանակակից միջոցները, ինչ ունենք այսօր, ինչն իր հերթին ապահովեց աշխարհում հեղափոխական զարգացումը, առաջացան սոցցանցերը։ Տնտեսական համակարգում հեղափոխություն չի լինում, այլ բան է, եթե նշվի, որ տրամադրված են խորքային, առարկայական, արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու։ Նույնիսկ այս պարագայում հաջողության հասնելու ռիսկերը մեծ են, որովհետև դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ մասնագիտական մակարդակ, կառավարման հմտություն, ռեսուրսների առկայություն, ժամանակ և այլն։ Հաջողության համար պետք է լինեն հստակ ինտելեկտով կոնկրետ ուժեր, լինեն ծրագրեր, տեսլականներ, որոնք կլինեն չափելի և ընդունելի հանրության համար։ Հակառակ դեպքում բոլոր խոսքերը լիրիզմ են, ինչ երևակայությունդ թույլ տա, կարող ես ասել։ Այս ամենը հիշեցնում է Թոմազո Կամպանելայի Արևի քաղաքը կամ Նյու Վասյուկին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Գործադուլ Բագրատաշենում. Աշխատողները աշխատավարձ չեն ստանում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են. ահազանգում է ԼՀԿ պատգամավորը (ֆոտո) Ռոնալդուին զայրացրել է Սարիի որոշումը Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են, նման աշխատելաոճն անթույլատրելի է. ԼՀԿ պատգամավոր (լուսանկարներ) Մադինա գյուղով անցնող գետում քաղաքացի է ջրահեղձվել Գավառում 18-ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել Պորտուգալիայում անտառային հրդեհներ են. տարերքի դեմ պայքարել է շուրջ 2 000 հրշեժ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Գուգարաց թեմում և «Ծիծեռնակ» ճամբարում Նիգերիայում առեւանգել են ազգությամբ թուրք չորս տղամարդու Սպասվում է առանց տեղումների եղանակ. Առաջիկա 5 օրերի կանխատեսում ԶԼՄ-ները հաղորդել են Թուրքմենստանի նախագահի մահվան լուրը. դեսպանատունը հերքել է այդ տեղեկատվությունը Այսօր մահացած զինծառայողը Երեւանից էր, տան միակ երեխան Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուց գողացել են խաչեր, սրբապատկերներ եւ փող Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ. ՔԿ Ընտանեկան նպաստների նոր համակարգի գլխավոր սկզբունքներից մեկը լինելու է աշխատանքի մոտիվացիան. Վարչապետի խորհրդական Հրդեհներ՝ հանրապետության տարբեր տարածքներում Ի՞նչն է հանդիսացել Ստյոպա Սաֆարյանի մեքենայի վթարի պատճառ Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվել է Ջիվանու օրը
website by Sargssyan