Ապագայի համար ոչ ոք ոչինչ չի կարող երաշխավորել. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարբերաբար անդրադարձ է կատարվում այն փաստին, որ նոր իշխանությունները տարօրինակ գործելաոճ են որդեգրել՝ կապված պետգնումների գործընթացի հետ: Գերատեսչությունները մեկ անձից կատարված գնումներն անհասկանալի պատճառներով գրեթե միշտ իրականացնում են վերջին պահին ու միշտ պատճառաբանում, թե սուղ ժամանակ են ունեցել մրցույթ հայտարարելու համար: Այս գործելաոճով աչքի են ընկնում հատկապես վարչապետի աշխատակազմը, նաև մարզպետարանները: Շատ հնարավոր է, որ հիմնականում ոչ մի կոռուպցիոն սխեմա էլ չլինի, որ իսկապես մարդիկ ազնիվ են, սակայն ուզենք, թե չուզենք, տվյալ ոլորտը բավականին նուրբ ու ռիսկային է, քանի որ յուրաքանչյուր գնման գործընթաց կասկածներ է ծնում ու կոռուպցիոն հնարավորություններ է պարունակում: Անընդհատ կոռուպցիայի մասին բարձրագոչ հայտարարություններ անող նորահայտ ղեկավարները երևի թե առավել ուշադիր պիտի լինեն, քանզի դժվար է միանշանակ պնդել, որ բոլոր գործարքներն ամբողջովին մաքուր են, ինչպես նաև ոչ ոք չի կարող միանշանակ երաշխավորել, որ ժամանակի հետ նախկին «ավանդույթները» չեն վերադառնա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում